Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Չեմ բացառում, որ Հայաստանն առաջիկայում իր կուրսը կրկին թեքի դեպի Ռուսաստան»․ Վահան Բաբայան

«Չեմ բացառում, որ Հայաստանն առաջիկայում իր կուրսը կրկին թեքի դեպի Ռուսաստան»․ Վահան Բաբայան
45
Այսօր, 17:12

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չեմ բացառում, որ Հայաստանն առաջիկայում իր կուրսը կրկին թեքի դեպի Ռուսաստան․
Դրա համար կան մի շարք պատճառներ:
ԵՄ-ին անդամակցության ճանապարհը երկար գործընթաց է։ Նույնիսկ պաշտոնական հայտը դեռ անդամակցություն չէ։ Անհրաժեշտ են ԵՄ բոլոր անդամների համաձայնությունը, երկար բանակցություններ և բազմաթիվ բարեփոխումներ։
Եթե հասարակության մեջ ձևավորվի ընկալում, որ եվրոպական ուղղությունը տարիներով որևէ շոշափելի արդյունք չի տալիս, մինչդեռ Ռուսաստանն, առաջարկում է արագ և կոնկրետ տնտեսական կամ անվտանգային հնարավորություններ, քաղաքական հավասարակշռությունը կարող է փոխվել։
Հայաստանի տնտեսությունը դեռ զգալիորեն կապված է Ռուսաստանի հետ՝ առևտրի, էներգետիկայի, աշխատուժի փոխանցումների, զբոսաշրջության և ԵԱՏՄ շուկայի միջոցով։
Այսինքն՝ եթե ԵՄ ուղղությամբ առաջընթացը չփոխհատուցի Ռուսաստանի շուկայի կորուստների հնարավոր ռիսկերը, ապա Երևանի համար Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնումը կարող է դառնալ ոչ թե գաղափարական, այլ պրագմատիկ անհրաժեշտություն։
Բայց կա ևս մեկ շատ կարևոր հանգամանք:
Հայաստանի վերադարձը դեպի Ռուսաստան պարտադիր չէ, որ նշանակի 2010-ականների մոդելի վերադարձ։
Ավելի հավանական սցենարը կարող է լինել.
«Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների վերականգնում + ԵՄ-ի հետ հարաբերությունների պահպանում»»։

Աղբյուրը`   Վահան Բաբայան