Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չի համարում ՀՀ ներքին գործ»․ Հակոբ Բադալյան

«Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չի համարում ՀՀ ներքին գործ»․ Հակոբ Բադալյան
47
Այսօր, 18:42

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը հետեւում է Հայաստանում Սահմանադրության փոփոխության գործընթացին, հիշեցնելով, որ այդ պայմանը օգոստոսի 8-ի փաթեթի մաս է։

«Դրա ժամկետներն ու ժամանակը Հայաստանի ներքին գործընթացն են»,-հայտարարել է Բայրամովը։ Նկատեք՝ Ադրբեջանը փաստորեն ներքին գործընթաց է համարում միայն փոփոխության ժամանակը, ժամկետը, իսկ ինքնին հարցը չի համարում Հայաստանի ներքին գործ։ Ավելին, փաստացի բաց հայտարարում է, որ այդ հարցը օգոստոսի 8–ին եղել է հայտնի սեղանին։

Հետաքրքիր է, Երեւանից լինելո՞ւ է որեւէ առարկություն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան