Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները

Ջրային կոմիտեն ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին, խմելու ջրի մաքրման համակարգերի արտադրությամբ, տեղադրմամբ և շահագործմամբ զբաղվող բելգիական BOSAQ ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյքոբ Բոսսաերին, ինչպես նաև ընկերության միջազգային հարաբերությունների պատասխանատու Էնթոնի Տարիգանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ խմելու ջրի ապակենտրոնացված մաքրման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջանաձև ջրօգտագործման՝ եվրոպական ստանդարտներին համապատասխանող տարբերակները։
Բելգիական BOSAQ ընկերությունը մասնագիտացած է ինքնավար, մոդուլային և վերականգնվող էներգիայով աշխատող ջրի մաքրման համակարգերի մշակման գործում։ Ընկերության կողմից առաջարկվող լուծումները հատկապես կիրառելի են հեռավոր և գյուղական համայնքների համար։
Քննարկվել են նաև արդյունաբերական ջրի վերօգտագործման հնարավորությունները, ինչպես նաև ջրային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նորարարական տեխնոլոգիական լուծումները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ջրային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորություններին։ Մասնավորապես, քննարկվել են պետական և մասնավոր ֆինանսական կառույցների միջոցով դրամաշնորհների և արտոնյալ վարկերի ներգրավման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են Հայաստանի ջրային ոլորտում ժամանակակից և կայուն լուծումների ներդրմանն ուղղված ծրագրերի շրջանակում տեխնոլոգիական և փորձագիտական համագործակցության զարգացումը»։

«Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ». Թրամփ
10121:24
«СОР 17-ը ծառայեցնում եք պետբյուջեի հաշվին հարստանալո՞ւն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
4021:18
«Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է սթափվի և արձագանքի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
6020:24
«Պարզվում է՝ նոր Հայաստանում Լոմբրոզոյի և Հիտլերի «գործի» շարունակող կա»․ Կարեն Հեքիմյան
5620:00
«Ժամանակին շարքային բուքմեյքեր Սերոբը լսել է, որ թաղապետերի աշխատավարձը դառնալու է 1.2 միլիոն դրամ». Արեգ Սավգուլյան
7118:48
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
7718:00
«Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն ԶԼՄ-ներն օգտագործում են՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու ջանքերը սաբոտաժի ենթարկելու համար». Դմիտրիև
16717:54
«Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից հետո Ադրբեջանում սկսեցին առաջանալ ճաքեր»․ Արգիշտի Կիվիրյան
8117:30