«Իշխանությունը պետական և իրավապահ համակարգերը վերածել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է․ «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի հրավերով մեկտեղվել են արևմտյան մի շարք երկրների դեսպանատների ներկայացուցիչներ։
«Մերոնք շեշտել են Հայաստանում
«...ժողովրդավարական ինստիտուտների խորացող ճգնաժամը, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները, իշխանության անսահմանափակ կենտրոնացումը մեկ անձի շուրջ, որը հանգեցրել է ավտորիտար կառավարման համակարգի ձևավորմանը։
Միջազգային գործընկերներին ներկայացվել են Հայաստանում ընդդիմության նկատմամբ իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները, այդ թվում վերջին շրջանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող հետապնդման գործընթացը։
Ընդգծվել է, որ իշխանությունը պետական և իրավապահ համակարգերը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքի՝ նպատակ ունենալով չեզոքացնել ընդդիմադիր առաջնորդներին՝ Ադրբեջանի պահանջով իրականացվող առաջիկա զիջումներին ընդառաջ»:

«ԵՄ-ն զարգացնում է ՀՀ-ի հետ ավելի ու ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն». Արարատ Միրզոյան
4722:48
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ
5422:36
«Փորձում է շեղել, որպեսզի մարդիկ պահանջեն ոչ թե Աջափնյակի մետրո, այլ Աջափնյակի բարեկիրթ թաղապետ»․ Հակոբ Բադալյան
5822:18
«Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ». Թրամփ
14821:24
«СОР 17-ը ծառայեցնում եք պետբյուջեի հաշվին հարստանալո՞ւն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6121:18
«Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է սթափվի և արձագանքի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
7420:24
«Պարզվում է՝ նոր Հայաստանում Լոմբրոզոյի և Հիտլերի «գործի» շարունակող կա»․ Կարեն Հեքիմյան
6420:00
«Ժամանակին շարքային բուքմեյքեր Սերոբը լսել է, որ թաղապետերի աշխատավարձը դառնալու է 1.2 միլիոն դրամ». Արեգ Սավգուլյան
7718:48