«Սիլվա Համբարձումյանն ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է․ «Սիլվա Համբարձումյանը շուրջ 2 տարի ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. ինչո՞ւ են ձերբակալվել Մեղրու համայնքապետն ու մյուս պաշտոնյաները։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել Հակակոռուպցիոն կոմիտեի այսօրվա աղմկահարույց ձերբակալությունների վերաբերյալ։
«Իշխանության» տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակում շոշափվում է նաև գործարար Սիլվա Համբարձումյանի անունը։ Մեզ հայտնի դարձավ, որ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը, Սյունիքի էկոպարեկների պետի ժամանակավոր պաշտոնակատար Սասուն Մանուկյանը և ևս վեց անձ ձերբակալվել են Սիլվա Համբարձումյանի «Սիփան 1» ընկերության կողմից Մեղրիի Տերտերասարի ոսկու հանքն ապօրինի շահագործելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակում։
Իրավապահները կասկածներ ունեն, որ շուրջ երկու տարի Սիլվա Համբարձումյանի ընկերությունն առանց համապատասխան լիցենզիայի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը՝ կաշառելով պաշտոնյաների, էկոպարեկային ծառայության աշխատակիցների, եւ այլ պետական պաշտոնյաների։ Հատկանշական է, որ նույն Սիլվա Համբարձումյանը նախկինում հայտարարել էր, որ 2008 թվականին արաբների հետ խոշոր գործարք է իրականացրել և այդ գործարքին չխոչընդոտելու համար գումար է տվել նաև Ռոբերտ Քոչարյանին։ Մինչդեռ պարզվում է, որ Սիլվա Համբարձումյանի ընկերությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք շուրջ երկու տարի ենթադրաբար ապօրինի գործունեություն է ծավալել՝ առանց համապատասխան լիցենզիայի շահագործելով Տերտերասարի ոսկու հանքը։ Շուրջ երկու տարի, փաստորեն, աչք է փակվել հանքի ենթադրյալ ապօրինի շահագործման վրա։ Հնարավո՞ր էր արդյոք նման ծավալի գործունեությունը շուրջ երկու տարի շարունակել՝ առանց իշխանական համակարգի ավելի բարձր օղակներում հովանավորության կամ առնվազն տեղեկացվածության»։

«Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ». Թրամփ
10121:24
«СОР 17-ը ծառայեցնում եք պետբյուջեի հաշվին հարստանալո՞ւն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
4021:18
«Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է սթափվի և արձագանքի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
6020:24
«Պարզվում է՝ նոր Հայաստանում Լոմբրոզոյի և Հիտլերի «գործի» շարունակող կա»․ Կարեն Հեքիմյան
5620:00
«Ժամանակին շարքային բուքմեյքեր Սերոբը լսել է, որ թաղապետերի աշխատավարձը դառնալու է 1.2 միլիոն դրամ». Արեգ Սավգուլյան
7118:48
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
7718:00
«Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն ԶԼՄ-ներն օգտագործում են՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու ջանքերը սաբոտաժի ենթարկելու համար». Դմիտրիև
16717:54
«Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից հետո Ադրբեջանում սկսեցին առաջանալ ճաքեր»․ Արգիշտի Կիվիրյան
8117:30