«Տեսնես երկուսով ի՞նչ նոր դավադրություն են իրականացնելու Հայաստանի դեմ»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մակրոն֊Նիկոլ հանդիպումը՝ նոր դավադրություն Հայաստանի դեմ․
Արցախը համատեղ կործանած այս երկուսը կրկին հանդիպելու են Փարիզում, որը ոչ մի լավ բան չի հուշում մեզ... Տեսնես երկուսով ի՞նչ նոր դավադրություն են իրականացնելու մեր դեմ։
Հետաքրքիր է, ո՞ր նորմալ հայը կարող է Ֆրանսիայից ինչ-որ լավ բան սպասել, երբ հենց Փարիզն էր կատաղի դեմ 1877 թ֊ի փետրվարին ստորագրված Սան֊Ստեֆանոյի պայմսնագրի հայամետ կետերին և հենց նրա ակտիվ մասնակցությամբ նույն թվականի հունիս֊հուլիսին դրանք վերանայվեցին Բեռլինում...
Հենց Ֆրանսիան էր առաջիննեիից մեկը առուծախի առարկա դարձրել «Հայկական հարցը» թուրքերի հետ բանակցություններում։
Ո՞ր նորմալ հայը կարող է վստահել Փարիզին, որը 1920 թ֊ի օգոստոսի 10֊ին Սևրում ստորագրված պայմանագիի «հայկական» կետերին տեր չկանգնեց, երբ կարող էր դա անել ԱՄՆ Սենատի այն չվավերացնելուց հետո... Չարեց, քանի որ առուծախի մեջ էր թուրքերի հետ։
Ո՞ր նորմալ հայը կարող է վստահել Փարիզին, ով 1921 թ֊ի Անկարայի գաղտնի պայմանագրով թուրքերին նվիրեց Կիլլիկիան՝ այնտեղ ապրող հարյուր հազարավոր հայերով։
Եվ վերջապես, չմոռանանք, որ հենց անբարոյական Մակրոնն էր դավաճան Նիկոլի թիկունքին կանգնած 2022 թ֊ի հոկտեմբերի 6֊ին Պրահայում, երբ վերջինս Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Բավ է ապուշի նման վստահել տականք հակահայ Ֆրանսիային ու դառնալ ծիծաղի առարկա՝ «չնկատելով», որ հենց մեր ֆրանսասիրությունից օգտվելով՝ որոշ ուժեր Փարիզի հետ միասին Ֆրանսիայի ձեռքերով մեզ ծախում ու ստորացնում են»։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
10109:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
15302:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
15101:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
14900:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
139Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
129Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
129Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
112Երեկ, 22:54