Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու պրոցեսը Փաշինյանն ու իր ենթակաները հետեւողականորեն շարունակում են: Մի քանի օր է՝ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերության վարորդներն են պարեկների թիրախում. Կոտայքի մարզից Երևան գնացող երթուղով աշխատող տրանսպորտը կանգնեցնում են, ստուգում ու տուգանում:
Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն քայլափոխի 5 հազար դրամով տուգանում են. «Եթե երթուղին 16 տեղ ունի, պետք է հենց այդքան ուղևոր լինի մեքենայում, անգամ 1 մարդ ավել չպետք է վերցնեմ: Եթե վերցնեմ, հա՛մ կտուգանվեմ, հա՛մ էլ խոսակցություն կգա վրես: Առաջ էդպես չէր, եթե տեսնում էի՝ 1 կամ 2 հոգի մնում է կանգառում, վերցնում էի, որ մարդը երկար չսպասեր: Հիմա, եթե բարձրանում են, ինքս եմ իջեցնում․ մարդիկ նեղանում են, ասում են՝ թեկուզ կանգնած, շուտ տեղ հասնենք, բայց հո ես իմ հացին վայիս չե՞մ լինի, առանց այն էլ տեսնում եք՝ ինչ վիճակ ա»:
Տուգանքների հետ կապված՝ կապ հաստատեցինք «Մուլտի տրանսպորտ» ընկերության հետ, սակայն դիսպետչերը, լսելով լրատվամիջոցի անունը, ասաց՝ ոչ մի բանով չեմ կարող օգտակար լինել, և անջատեց:
Նշենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է՝ Ծառուկյանի դեմ սկսված հետապնդումից հետո: Իշխանությունը նախ Ծառուկյանի հյուրանոցները, գործարանները, մարզահամալիրը խլեց, առգրավեց կենդանիներին, հիմա հերթը հասել է «Մուլտի տրանսպորտ» ընկերությանը: Միայն այն փաստը, որ պարեկները նույն հետևողականությամբ չեն ստուգում և չեն տուգանում մյուս մարզերի, նաև Երևանի վարորդներին, արդեն իսկ խոսում է քաղաքական հրահանգի մասին»:

«Թուրքական վերնախավի՝ Ադրբեջանին ուղղված բուռն արձագանքի պատճառը հրեական պետության հետ նրա կապերն են». Արտակ Զաքարյան
42Երեկ, 23:24
ՌԴ-ն երգչուհի Նաոկոյին ու նրա ամուսնուն ավելացրել է օտարերկրյա գործակալների գրանցամատյանում
150Երեկ, 18:43
Անտոնիո Կոշտային քննադատել են ԵՄ գագաթնաժողովը տապալելու համար
226Երեկ, 18:37
Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը (տեսանյութ)
261Երեկ, 17:30
«Ալիևը շարունակելու է հայերի դեմ ատելության քարոզը, իսկ զուգահեռ իրականության մեջ թևածում է Արծվաշենի մասին հերթական «մուտիտը»»․ Տաթևիկ Հայրապետյան
98Երեկ, 17:18
«Ադրբեջանում, կարծես, հին բառապաշարին են վերադառնում». Տիգրան Աբրահամյան
91Երեկ, 17:00
«COP17-ը պետք է դառնար ոչ թե հերթական PR-արշավը, այլ իրական փոփոխությունների մեկնարկը»․ Նաիրի Սարգսյան
77Երեկ, 16:48
«Թրամփը նոր աշխարհակարգում գերադասում է Պուտինի և Սին Ծին Պինի հետ համաձայնությունը»․ Գարիկ Քեռյան
79Երեկ, 16:30