Որոշել են զուսպ լինել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու թիմն արտաքուստ ցույց են տալիս, թե Ռուսաստանի հանդեպ իրենց քաղաքականությունն արդարացի է ու հիմնավորված, Հայաստանն էլ ինքնիշխանության ծաղկունք է ապրում, ու իրենք «ոտքը գազից չեն հանելու», իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից և հասկանում են, թե ինչի կարող են հանգեցնել դրանք։
Այդ պատճառով Բիշքեկից վերադառնալուց հետո, մեր տեղեկություններով, Փաշինյանի անունից թիմին զգուշացվել է՝ հնարավորինս զուսպ լինել Ռուսաստանի մասին խոսելիս, երբեմն անգամ ՌԴ-ին ուղղված հավատարմության հայտարարություններով հանդես գալ, մինչև հասկանան, թե ինչպես է ավարտվելու ռուսական պարտադրանքը՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև կողմնորոշվելու վերաբերյալ։ Ասում են՝ անգամ ամենասրսուռ արևմտամետներն են ենթարկվում հրահանգին, քանի որ դեռևս Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու փակ քննարկումների ժամանակ գրեթե բոլորը նշել են սպասվող ռիսկերը և խորհուրդ են տվել ղեկավարությանը՝ ԵՄ-ից հստակ երաշխիքի դեպքում բռնել այս ճանապարհը։ Այս հարցում էլ է Փաշինյանը սորոսականներից ավելի արկածախնդիր գտնվել»:

«Չեմ պատրաստվում կատարել դատարանի որոշումը». Հայկ Դեմոյան
2300:18
«Ուժի պրոյեկտման կարողությունների զարգացումը խաղում է յուրօրինակ վահանի դեր». Արա Պողոսյան
49Երեկ, 23:12
«Հայտնի մտավորականների կոչը՝ հաջակցություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների». Մայր Հայաստան
79Երեկ, 19:48
«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
95Երեկ, 18:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
96Երեկ, 17:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
102Երեկ, 17:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
82Երեկ, 17:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
132Երեկ, 17:19