Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել․ նա կալանքը կրում է տանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական Արշակ Օրդուխանյանը կալանավորված էր, սակայն այժմ կալանքը կրում է տանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Օրդուխանյանը կալանավորվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործերով։
Դիմել էինք ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ է քննվում ՀՀ քննչական կոմիտեում և ինչ կարգավիճակ ունի նա։
Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին. «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։
Նշենք, որ Արշակ Օրդուխանյանը, որը, ըստ հերթականության, 2025 թվականին պետք է փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, անցնում է նաև մեկ այլ քրեական գործով, որն արդեն դատարանում է»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Թուրքական վերնախավի՝ Ադրբեջանին ուղղված բուռն արձագանքի պատճառը հրեական պետության հետ նրա կապերն են». Արտակ Զաքարյան
52Երեկ, 23:24
ՌԴ-ն երգչուհի Նաոկոյին ու նրա ամուսնուն ավելացրել է օտարերկրյա գործակալների գրանցամատյանում
156Երեկ, 18:43
Անտոնիո Կոշտային քննադատել են ԵՄ գագաթնաժողովը տապալելու համար
234Երեկ, 18:37
Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը (տեսանյութ)
269Երեկ, 17:30
«Ալիևը շարունակելու է հայերի դեմ ատելության քարոզը, իսկ զուգահեռ իրականության մեջ թևածում է Արծվաշենի մասին հերթական «մուտիտը»»․ Տաթևիկ Հայրապետյան
99Երեկ, 17:18
«Ադրբեջանում, կարծես, հին բառապաշարին են վերադառնում». Տիգրան Աբրահամյան
93Երեկ, 17:00
«COP17-ը պետք է դառնար ոչ թե հերթական PR-արշավը, այլ իրական փոփոխությունների մեկնարկը»․ Նաիրի Սարգսյան
79Երեկ, 16:48
«Թրամփը նոր աշխարհակարգում գերադասում է Պուտինի և Սին Ծին Պինի հետ համաձայնությունը»․ Գարիկ Քեռյան
81Երեկ, 16:30