Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ներիշխանական կուլիսներում շարունակում են քննարկել իրենց նախկին թիմակից, պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում նա սկանդալային հայտարարություններ, մեղադրանքներ է հնչեցրել թիմակիցներից ոմանց, հատկապես՝ Ալեն Սիմոնյանի հասցեին, քննադատել է իշխանություններին։
Թիմում գրեթե համոզված են եղել, որ հարցազրույցից հետո նրա նկատմամբ իրավական գործընթաց կսկսվի, սակայն երբ տեսել են, որ չի սկսվում, հիմա էլ վստահ են, որ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումով» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում, որ այդ ամենը ոմանց դեմ որպես մահակ օգտագործվի։ Մինչդեռ ցանկացած այլ երկրում, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրի, Սարգսյանի մի արտահայտությունը բավարար կլիներ իրավական գործընթաց սկսելու համար, քանի որ նա սահմանադրական կարգի տապալման մասին է հայտարարություն արել՝ ասելով, թե խորհրդարանում ընդունված մոտեցում կա՝ մուտք չեն արվում այն նախագծերը, որոնք չեն արժանացել կառավարության դրական եզրակացությանը: Այսինքն, եթե կառավարությունը որևէ նախագծի դեմ է, ապա խորհրդարանն այն չի քննարկում: Իսկ խորհրդարանական կառավարման մոդելով՝ դա սահմանադրական կարգի տապալման մասին հաղորդում է, ուստի իրավապահները պետք է քննեն ու հասկանան, թե այդ ով թույլ չի տալիս առաջնային մանդատ ունեցող մարմնին՝ ազատ գործել»:

«Անհասկանալի մնաց Նախիջևան էքսկլավի հարցը». Անի Սամսոնյան
1801:06
«Թուրքական վերնախավի՝ Ադրբեջանին ուղղված բուռն արձագանքի պատճառը հրեական պետության հետ նրա կապերն են». Արտակ Զաքարյան
56Երեկ, 23:24
ՌԴ-ն երգչուհի Նաոկոյին ու նրա ամուսնուն ավելացրել է օտարերկրյա գործակալների գրանցամատյանում
162Երեկ, 18:43
Անտոնիո Կոշտային քննադատել են ԵՄ գագաթնաժողովը տապալելու համար
244Երեկ, 18:37
Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը (տեսանյութ)
276Երեկ, 17:30
«Ալիևը շարունակելու է հայերի դեմ ատելության քարոզը, իսկ զուգահեռ իրականության մեջ թևածում է Արծվաշենի մասին հերթական «մուտիտը»»․ Տաթևիկ Հայրապետյան
101Երեկ, 17:18
«Ադրբեջանում, կարծես, հին բառապաշարին են վերադառնում». Տիգրան Աբրահամյան
94Երեկ, 17:00
«COP17-ը պետք է դառնար ոչ թե հերթական PR-արշավը, այլ իրական փոփոխությունների մեկնարկը»․ Նաիրի Սարգսյան
80Երեկ, 16:48