«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է, որը պիտի ողջ աշխարհի ուշադրությունը գրավեր, բայց, ինչպես միշտ, հետաքրքրում է միայն շատ նեղ շրջանակներին: Մինչդեռ դրա հանգուցալուծումն աշխարհաքաղաքական լրջագույն տեղաշարժերի մասին է վկայելու:
1600-ականներից սկսած՝ ՄԹ վերնախավը հետզհետե սահմանափակել է կաթոլիկների իրավունքները: Ցանկացած պետական պաշտոնյա պարտավոր էր երդում տալ, որտեղ նա պարտավոր էր դատապարտել կաթոլիկներին և վերահաստատել, որ ինքը կաթոլիկ չէ, չի եղել ու չի լինի: Հետագայում կաթոլիկներին արգելվեց դպրոցներ բացել, հող ունենալ ու ժառանգել, քվեարկել ընտրություններում, զբաղվել իրավաբանությամբ:
Այս արգելքները գործում էին մինչև 1829 թվականը, երբ դրանց մեծ մասը հանվեց: Սակայն մեկ արգելք ուժի մեջ էր մինչ օրս: Ներկա պահին նույնիսկ եթե կաթոլիկը դառնա ՄԹ վարչապետ, նա իրավունք չունի թագավորին թեկնածուներ առաջարկել Անգլիայի և Շոտլանդիայի եկեղեցական համակարգում: Ներկայիս վարչապետ Էնդի Բըրնհեմը, ով կաթոլիկ է, նախատեսում է հանել նաև այդ արգելքը:
Սա Լոնդոնի և Վատիկանի մերձեցման հերթական փուլն է. մերձեցում, որին նախորդել է 500 տարվա կենաց-մահու թշնամություն: Սրա հետևանքով եվրոպական տերությունները 500 տարի անց վերականգնելու են Միջերկրական ծովի հանդեպ տոտալ վերահսկողությունը (Ջիբրալթարի միջոցով), դուրս են բերելու այն ԱՄՆ-ի վերահսկողությունից և հաջորդ քայլով ընդարձակվելու են դեպի ամերիկյան կոնտինենտ:
Հոկտեմբերի 29-ին կանադական Մոնրեալում կայանալիք ԵՄ-Կանադա համաժողովի ընթացքում, ըստ ամենայնի, կհայտարարվի Կանադայի՝ ԵՄ անվտանգային և տնտեսական համակարգին ասոցացված անդամակցության մասին: Կարծում եմ՝ տեսանելի ապագայում Մեքսիկան շուտով կսկսի հիշել, որ Կալիֆորնիան, Արիզոնան, Նյու Մեքսիկոն, Թեքսասը և Ֆլորիդան իրենց հին պապական հողերն էին, մանավանդ որ այդ նահանգներում կաթոլիկներն ամենամեծ կրոնական շերտն են ու ամենաարագ աճողը:
Ի պատասխան այս ամենի՝ Թրամփն ակնարկել է, որ Իռլանդիան, Ուելսը և Շոտլանդիան կպոկի ՄԹ-ից, և այդ երկրների քաղաքական գործիչներին նույնիսկ ինչ-որ հռչակագիր է ստորագրել տվել բառացիորեն երեկ... Պաշտոնական առիթը, իհարկե, 3 օր առաջ ՄԹ կողմից Իսրայելի դեմ կիրառված պատժամիջոցներն են, թեպետ նույն բանը արել է նաև Կանադան և ԵՄ 11 այլ երկիր Իսպանիայի առաջնորդությամբ...
Հ.Գ. Վատիկանի ԱԳՆ-ի լիազորությունները փաստացի պատկանում են կարդինալ Փոլ Գալահերին: Նա անգլիացի է, ծնվել և մեծացել է Լիվերպուլում: Ներկայիս պաշտոնը ստանձնել է 2014-ին: Հայտնի է Պաղեստինի հետ համաձայնագիր կնքելով, Իրանի միջուկային գործարքը ողջունելով և վերջերս Մոսկվա կատարած այցով: Իսկ 4 ամիս առաջ նա Պիոսի 9րդի միաբանության ասպետի կոչում է շնորհել Վատիկանում Իրանի դեսպանին»:

«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան
2502:06
«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
4601:06
«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
4500:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
10000:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
5500:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
6000:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
52Երեկ, 23:54
Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
55Երեկ, 23:18