Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես համապետական ընտրություններին էին ուժային կառույցները լծվել նախընտրական գործընթացներին՝ հօգուտ իշխանությունների, այնպես էլ՝ ՏԻՄ։
Համայնքներից ահազանգեր ենք ստացել, որ փորձում են վախեցնել ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին, նրանց համար անհարկի խոչընդոտներ ստեղծել։ Տեղեկանալով, որ որեւէ անձ մշտական բնակության տեղեկանք է վերցնում տեղի ոստիկանության բաժնից՝ թեկնածություն առաջադրելու համար, ՏԻՄ իշխանիկներն ու ուժայինների ներկայացուցիչները գործի են անցնում՝ բացատրական աշխատանքներով, ակնարկներով փորձում են հետ պահել առաջադրումից։ Մյուս կողմից, ինտենսիվ աշխատում են հեղինակություն ունեցող անձանց, լավ թեկնածուներին իրենցով անելու ուղղությամբ։
Թերեւս պատահականություն չէ, որ 4 հազար ընտրող ունեցող Թումանյան համայնքում ընտրություններն անցնելու են առանց ընդդիմության մասնակցության՝ ընտրություններին մեկ ուժ է մասնակցում՝ ՔՊ-ն, թեկնածուն էլ գործող համայնքապետ Սուրեն Թումանյանն է։ Նա 5 տարի առաջ Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունով է առաջադրվել ու հաղթել, այժմ ՔՊ-ն նրան իրենով է արել»:

«Սահմանադրության մեջ ԵՄ անդամակցության դրույթ ներառելով՝ ոչ մի քայլ չենք մոտենա Եվրոպային»․ Թաթուլ Հակոբյան
721:00
«Մասիս Մելքոնյանն իրենց պետք էր, այլևս պետք չէ»․ Վահան Հովհաննիսյան
5420:30
«Բժիշկ չի եղել, ինֆարկտ ստացած մարդուն բուժակն է ցավազրկող ներարկել». Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (տեսանյութ)
6719:54
«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
7719:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
9118:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
9018:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
14918:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
7317:42