Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սահմանադրության մեջ ԵՄ անդամակցության դրույթ ներառելով՝ ոչ մի քայլ չենք մոտենա Եվրոպային»․ Թաթուլ Հակոբյան

«Սահմանադրության մեջ ԵՄ անդամակցության դրույթ ներառելով՝ ոչ մի քայլ չենք մոտենա Եվրոպային»․ Թաթուլ Հակոբյան
40
Այսօր, 21:00

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր Սահմանադրության մեջ Եվրոպական Միության անդամակցությունը ամրագրելը նույնքան սխալ և մեր արտաքին քաղաքականությունը սահմանափակող դրույթ է, որքան 1990 թվականի Անկախության Հռչակագրում պահանջատիրություն և պատմական արդարություն դնելը:
Սահմանադրության մեջ ԵՄ անդամակցության դրույթ դնելով՝ մենք ոչ մի քայլ չենք մոտենա Եվրոպային, ճիշտ այնպես, ինչպես Անկախության Հռչակագրում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի միացման կետը դնելով չհասանք Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի հետ վերամիավորմանը:
Եթե այսօր արևելյան հարևանի պահանջով մենք Սահմանադրությունից հանում ենք Անկախության Հռչակագրին հղումը, ապա մի օր էլ մեկ այլ հարևանի պահանջով կարող ենք հանել ԵՄ-ի կետը:
Ես պարզ ասեմ. 1990 թվականի Անկախության Հռչակագրում պահանջատիրություն, Հայ դատ ու պատմական արդարություն դնելը եղել է կոպտագույն սխալ, որը, ցավոք, Լևոն Տեր-Պետրոսյանի նման սթափ մարդը չկարողացավ կանխել և տրվեց ազգայնական կամ այդպիսին համարվող շրջանակների սադրանքին:
Հիմա նույն կոպտագույն սխալն է արվում նոր Սահմանադրության մեջ:
Ինչու ենք սահմանափակում մեր մանևրելու հնարավորությունը, ինչու ենք Հայաստանի ապագա իշխանություններին դնում բարդ իրավիճակի մեջ:
Գրեթե քայլ չենք անում, որ իրականում մոտենանք Եվրոպային, եվրոպական արժեքները բերենք Հայաստան, դառնանք քաղաքակիրթ ազգ և պետություն, բայց ցուցադրական ու անիմաստ քայլերով գրգռում ենք հարևաններին ու Հայաստանի ապագա իշխանությունների համար ստեղծում թակարդներ»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան