«Թրամփին հիշեցրե՞լ եք իր խոստումը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Ալիևին դիմելու մասին»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին

2025–ի օգոստոսի 8-ին, երբ Վաշինգթոնում նախաստորագրում էիք Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը, նախագահ Թրամփը դիմելով ձեզ և հենց ձեր ներկայությամբ ուղիղ ասաց, որ պատրաստվում է և կարող է դիմել նախագահ Ալիևին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով։ Նա նույնիսկ ավելացրեց, որ վստահ է, որ Ալիևը կհամաձայնի։ Անցել է մեկ տարի և մի քիչ էլ ավելի, մեր հայրենակիցները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, դեռ շարունակում են լինել Բաքվի բանտում»,- այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Ես ունեմ երկու հարց. արդյոք դուք օգտվել եք Թրամփի հետ կապից, կարծեմ նա ձեզ էր փոխանցել իր WhatsApp-ի համարը, հետապնդե՞լ եք այս խնդիրը և հիշեցրե՞լ եք Թրամփին իր այդ հրապարակային խոստումը և ինչ արդյունքներ կարող ենք արձանագրել։
Եվ երկրորդը, ի՞նչ կոնկրետ միջազգային մեխանիզմներ է կառավարությունը գործադրել կամ պատրաստվում գործադրելոււ, որպեսզի ապահովվի ՀՀ քաղաքացի մեր հայրենակիցների վերադարձը, ի՞նչ միջազգային կառույցների միջոցով եք ուզում հետապնդել հարցը և խնդրում եմ նաև ժամկետների մասին խոսել»,- հետաքրքրվեց պատգամավորը։
«Ես չեմ կարող ասել՝ ինչ եմ ասել նախագահ Թրամփին և ինչ է ասել նա․․․ Մենք ոչ մի առիթ բաց չենք թողնում, որ լուծենք գերիների խնդիրը, բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում ենք, բայց զերծ ենք մնում այդ մասին հրապարակային բարձրաձայնելուց, որովհետև դա ոչ միայն օգուտ չի տա, այլև ընդհակառակը՝ վնաս կտա»։

«Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»․ ԿԸՀ
3020:42
«Ադրբեջանի սպառնալիքները դարձրել է ՀՀ քաղաքացիներին շանտաժի ենթարկելու և բռնիշխանություն հաստատելու գործիք»․ Լևոն Զուրաբյան
4020:24
Ռոբերտ Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց
5419:48
«Այսօրվանից ստանձնել եմ ԲՀԿ-ի հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները»․ Արման Աբովյան
6019:12
«Ադրբեջանը Հայաստանից քայլեր է ակնկալում հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար»․ Բայրամով
10618:37
«Անդրանիկ Օզանյանը նիկոլականների թշնամի՞ն է». Գագիկ Համբարյան
6818:30
ԱՄՆ-ն համաձայնության է եկել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև Օլեշկիում տեղական հրադադարի վերաբերյալ
5818:18
«ՀՀ-ում հասարակական–քաղաքական լուրջ «ախտորոշում» է իրավիճակի շերտերը գնահատել չկարողանալը»․ Հակոբ Բադալյան
6417:18