«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Մենք չենք նահանջելու, ինչ մտածում ենք ձեր երեսին ասելու ենք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե փնտրում է Քոչարյաններին տեղեկատվության արտահոսք տվողին, Քոչարյանը նշեց․ «Եթե երկրի ղեկավարը դատարանում քննվող գործի հետ կապված, նախաքննության ընթացքում գտնվող գործի հետ կապված խախտում է անմեղության կանխավարկած, խոսում, թե ինչ պետք է լինի դրա արդյունքը, սրանով ժողովրդավարության հերն եք անիծում, դատական իշխանության անջատ լինելը նույնպես․․․ Հետո նաև այս խուզարկությունների, կալանքի շրջանակում ասում էիք՝ ըստ ձեզ՝ եղել է «խլուրդ», ով ինֆորմացիա է տվել։ Ուզում եմ գաղտնիք բացել՝ ձեր ասածի համատեքստում այդ «խլուրդը» դուք եք, որովհետև ձեզնից է այդ ինֆորմացիան եկել, ձեր հայտարարություններից է դա եղել։ Սա սարկազմով չեմ ասում։ Հիմա ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ։ Օրինակ՝ ձեր թիմակիցներից մեկն ասում էր՝ ձեռքերը պետք է կտրել։ Չարժի նման ծայրահեղ քայլերի գնալ, բայց ամեն դեպքում՝ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց․ «Քանի որ դուք ձեր եղբոր և ձեր հոր հարցն եք քննարկում, ձեր եղբոր և հոր հարցը իմ հարցը չի, գնացեք ուրիշ տեղ քննարկեք։ Այստեղ քննարկվում են բոլորովին ուրիշ հարցեր, իսկ ձեր եղբոր և հոր հարցերը իրավապահների տիրույթում են»։

«Խոսում են ինքնիշխանությունից, բայց սեփական օրակարգը ձևավորելու կամք և կարողություն չեն ցուցաբերում»․ Մետաքսե Հակոբյան
4814:30
«Աշխարհը թնդում է, բոլորը ցնցված են»․ Գարիկ Քեռյան
6113:36
«Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի դիմումը մերժելով, Նոբելյան կոմիտեն վստահ չէ «խաղաղության» հարցում»․ Արտակ Զաքարյան
6013:18
«Սա խաղաղություն չէ»․ Արման Աբովյան
7013:06
«Վարդան Ղուկասյանի գործը վաղուց դարձել է երկու գերտերությունների միջև քննարկման թեմա»․ Լևոն Բաղդասարյան
6712:42
«Դուք ծնկի կգաք»․ Ղալիբաֆը պատասխանել է Ռուբիոյին
17311:43
«Ամեն մեկը ներկայացնում է իր պրոբլեմները՝ խի՞ եք հորս գործից հանել, խի՞ եք ախպորս բռնել»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8011:24
««Խաղաղություն է», ադրբեջանցի զինված զինվորն էլ էդ «խաղաղության աղավնին է»»․ Մարգարիտ Եսայան
7410:18