«Մի քանի լորդեր և լորդուհիներ պնդում են, թե չի կարելի տեսախցիկների առաջ դաստիարակել դրա պակասն ունեցողին»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս վերջին օրերին մի քանի լորդերի և լորդուհիների հրապարակային չքմեղանալուն է ուղղված։ Նրանք պնդում են, թե չի կարելի տեսախցիկների առաջ դաստիարակել դրա ակնհայտ պակասն ունեցող անձին, որ դա հարիր չէ քաղաքակիրթ աշխարհին։
Փառք Աստծո, ես ինձ լորդ չեմ համարում, ձեր պես ձեռքերս վեր պարզած քաղաքակիրթ չեմ, այլ իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ։
Ձեզ թվում է, թե Հայաստանը լորդերի ու լորդուհիների հարևանությամբ գտնվող երկիր է, իսկ ես գիտեմ, որ մենք Արևելքում ենք:
Ձեր փափագած այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհում բարոյական ճանապարհից շեղված իր զավակին դաստիարակող ծնողն էլ բռնարար է ու հաճախ նման ծնողները հայտնվում են բանտում։
Այսպես, այս լորդերով ու լորդուհիներով երկիրը թողեցիք պատի ծակից ընկածներին ու մի ամբողջ ժողովրդի տառապանքի մատնեցիք»։

«Մի քանի լորդեր և լորդուհիներ պնդում են, թե չի կարելի տեսախցիկների առաջ դաստիարակել դրա պակասն ունեցողին»․ Բորիս Մուրազի
1816:12
«Հարցազրույցի՝ աննկատ մնացած, բայց ամենակարևոր խոստովանությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
5016:00
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին՝ Ղրիմի կամրջին Ուկրաինայի հասցրած հարվածների մասին
10815:55
«Փաշինյանի դահիճներն են պատասխանատու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5115:48
«Սահմանադրություն չեն փոխելու, մենք թույլ չենք տալու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6415:24
«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5615:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
9915:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6615:00