«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան

Արցախցի լրագրող Մարիամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական էջերը ողողված են հիշատակի ու հաղթանակի տեսանյութերով, որտեղ իրենց նախագահը նախ խոնարհվում է, ապա տոնում պատերազմի հաղթանակի վեցերորդ տարին։
Որքան էլ խաղաղության ես պատրաստվում, հիշողությունդ ջնջել չես կարող։ Ու այստեղ մի հարց է առաջանում․ իր որդուն պատերազմ «ուղարկած» ղեկավարը արդյո՞ք չի հիշում՝ ինչպես էին իրենց երեխաներին պատերազմ ուղարկում։ Եթե իր որդու «բախտը բերել է», և նա վերադարձել է, ապա հազարավորների բախտը չի բերել։ Նրանք չեն վերադարձել։
Եվ եթե սեպտեմբերի 19-ը «ջնջել են» հանրային հիշողությունից, եթե չեն խոսում զոհերի մասին, եթե նրանց գոյությունն անգամ անհարմար թեմա է դարձել, ապա մենք ի՞նչ իրավունք ունենք մեզ համոզելու, թե ամեն ինչ անցյալում է։
Մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ։
Հիշելը ռևանշիզմ չէ։ Զոհերին հիշելը պատերազմ ուզել չէ։ Սեփական պատմությունը չուրանալը խաղաղությանը հակառակ չէ։
Հաղթանակի դափնիները միայն չեն վայելում։ Պարտությունն էլ են արժանապատիվ տանում։ Իսկ արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում, զոհերի մոռացում կամ սեփական անցյալի ջնջում։
Երբեմն Եռաբլուրի կողքով անգամ անցնելիս ամաչում ես սեփական կյանքի շարունակության համար։ Ոչ թե նրա համար, որ ապրում ես, այլ որովհետև հասկանում ես՝ քո կյանքը շարունակվում է այն մարդկանց կյանքի ավարտից հետո, որոնց մասին այսօր շատերն ուզում են լռել։
Խաղաղությունը կարող է լինել քաղաքական որոշում։ Բայց հիշողությունը՝ ոչ։ Հիշողությունը պարտք է»։

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
3401:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
5500:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
69Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
83Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
202Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
95Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
92Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
93Երեկ, 16:12