Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված գործի դատական գործընթացում բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործի համար կարևորագույն վկա համարվող Արամ Մկրտչյանը այս պահին գտնվում է փախուստի մեջ և դատարանում չի ներկայացել այն ցուցմունքները տալու, որոնք, ըստ գործի տրամաբանության, պետք է էական նշանակություն ունենային մեղադրանքի հանգամանքները պարզելու համար։
Ավելին՝ մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, չնայած նրա՝ որպես գործի կարևորագույն վկայի կարգավիճակին, փաստացի չեն ապահովել նրա ներկայությունը դատական գործընթացում։ Արդյունքում ստեղծվել է բավական տարօրինակ իրավիճակ. այն մարդը, որի խոսքերն ու փոխանցած տեղեկություններն առանցքային նշանակություն ունեն գործի մի շարք դրվագների համար, դատարանում չկա, սակայն նրա անունը շարունակաբար հնչում է։
Մասնավորապես, դատական նիստերի ընթացքում տարբեր վկաների կողմից ներկայացվող տեղեկությունների մի զգալի մասը, ըստ մեր աղբյուրների, կապվում է հենց Արամ Մկրտչյանի հետ։ Վկաները տարբեր դրվագների վերաբերյալ խոսելիս հղում են անում նրան՝ նշելով, որ այս կամ այն տեղեկությունն իրենք լսել են հենց Մկրտչյանից, կամ Մկրտչյանն է իրենց պատմել տեղի ունեցածի մասին։
Ստացվում է մի իրավիճակ, երբ դատարանում քննարկվող մի շարք հանգամանքների հիմքում դրվում են անձի փոխանցած տեղեկությունները, սակայն այդ անձը հենց դատարանում չէ՝ իր ասածը հաստատելու, մանրամասնելու կամ պաշտպանական կողմի հարցերին պատասխանելու համար։
Ու այստեղ էլ առաջանում է գլխավոր հարցը՝ եթե Արամ Մկրտչյանը գործի համար այդքան կարևոր վկա է, ապա ինչո՞ւ նրա ներկայությունը դատարանում չի ապահովվել։ Իսկ եթե նրա փոխանցած տեղեկությունները վկայակոչվում են այլ անձանց կողմից, ապա որքանո՞վ կարող են դրանք ինքնուրույն հիմք հանդիսանալ մեղադրանքի համար։
Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ գործի նախնական փուլերում շրջանառված էր, որ Արամ Մկրտչյանի 8 դոլարանոց մատանի է նվիրել Աղազարյանի ընկերուհուն։ Խոսվում էր անգամ թանկարժեք մատանու մասին, սակայն մեր տեղեկություններով՝ այս դրվագն այս պահին դատարանում չի քննվում։
Այսպիսով՝ Աղազարյանի գործի շուրջ ձևավորվում է մի բավական ուշագրավ պատկերը. առանցքային վկան, որի անունը շարունակում է հայտնվել այլ վկաների պատմություններում, դատարանում չկա, իսկ նրա փոխանցած տեղեկությունները շարունակում են շրջանառվել դատական գործընթացում։
Հարց է առաջանում՝ արդյոք իրավապահները փորձե՞լ են ապահովել Արամ Մկրտչյանի ներկայությունը դատարանում, ինչ կարգավիճակ ունի նա այս պահին, և եթե նա իսկապես գտնվում է փախուստի մեջ, ապա ինչո՞ւ նրա նկատմամբ անհրաժեշտ միջոցները ժամանակին չեն կիրառվել։
Այս հարցերի պատասխանները կարող են էական նշանակություն ունենալ նաև Հովիկ Աղազարյանի գործի այն դրվագների գնահատման համար, որոնց հիմքում հենց Մկրտչյանի փոխանցած տեղեկություններն են»։

«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7417:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8417:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
7517:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
16717:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
7717:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7416:48
Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում ճգնաժամի կարգավորման ուղիները
12016:37
«Վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը»․ Արտակ Զաքարյան
7316:30