Աննա Հակոբյանը Սյունիքում էր․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ուրբաթ օրը Աննա Հակոբյանն իր նախաձեռնած կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի շարժման շրջանակներում այցելել է Կապան, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ գլխավոր նպատակը Քաջարան՝ ԶՊՄԿ այցն է եղել, որտեղ մոտ մեկ շաբաթ նախապատրաստվելիս են եղել տիկնոջ այցին, կարգի են բերել գործարանը։ Ապա տիկնոջը հրավիրել են շրջայցի, տարել, ցույց են տվել կոմբինատի աշխատանքը: Թե որն է եղել այցի բուն նպատակը, մեր աղբյուրն ասաց՝ եկել էր աշխատանքներին ծանոթանալու:
Ուշագրավ է, որ տիկին Հակոբյանն այցի մասին որևէ հրապարակում չի արել, իսկ իր օգնական Թալին Թոփալակյանի հրապարակման մեջ նա չի երևում։ Բայց Կապանում բռնության դեմ արշավի շրջանակներում հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակից տիկնանց, մանկավարժների եւ պետական այլ հիմնարկների աշխատակից կանանց հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Իմպերիա» ռեստորանային համալիրում, ավելի քան չորս ժամ տիկինը 50 կանանց պատմել է, թե ինչ կարևոր բան է անում ինքը, իր հեղինակած նախագիծն է գովազդել, որ դրա կիրառումն ընտանիքներ է փրկելու և ամրապնդելու։ Ի դեպ, նախագիծն այս շաբաթ քննարկվելու է խորհրդարանում»։

«Արդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում»․ Տիգրան Աբրահամյան
1609:42
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ
6609:25
Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել․ «Հրապարակ»
4609:12
Աննա Հակոբյանը Սյունիքում էր․ «Հրապարակ»
5009:06
Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. «Ժողովուրդ»
5109:00
«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
12101:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
11800:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
123Երեկ, 22:12