Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Աբովյանի համայնքապետարանում սեպտեմբերի 25-ի խուզարկություններից հետո 6 անձ էր ձերբակալվել, մի քանիսը՝ պաշտոնյա, մի քանիսը՝ քաղաքացիներ։ Ձերբակալվածների թվում էր հողաշինության և քաղաքաշինության բաժնի պետ, հրազդանցի Արամ Վիրաբյանը՝ ՔՊ-ական Սասուն Միքայելյանի մտերիմ ընկերը։
Մեր տեղեկություններով, Վիրաբյանին կասկածում են շինթույլտվությունների դիմաց կաշառք վերցնելու մեջ։ Ընդ որում՝ խոսքը, մեր տվյալներով, բավականին փոքր գումարի մասին է։ Հինգ ձերբակալվածների նկատմամբ դատարանը տարբեր խափանման միջոց է կիրառել, իսկ Վիրաբյանի հարցը չի էլ քննել՝ դատարանին Վիրաբյանի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց՝ նա չի կարող մասնակցել նիստին։ Հակակոռուպցիոն դատարանից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը՝ կալանք սահմանելու մասին, անգամ վարույթ չի ընդունվել՝ դատարանը մերժել է միջնորդությունը վարույթ ընդունել։ Պատճառը դատարանից չմանրամասնեցին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն մեր հարցերին չպատասխանեց»։

«Արդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում»․ Տիգրան Աբրահամյան
1609:42
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ
6609:25
Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել․ «Հրապարակ»
4609:12
Աննա Հակոբյանը Սյունիքում էր․ «Հրապարակ»
5009:06
Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. «Ժողովուրդ»
5109:00
«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
12101:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
11800:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
123Երեկ, 22:12