Երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ Թևանյան

«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ Թևանյան
47
Այսօր, 10:00

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ կալանավայրից. «Աշխարհաքաղաքական դատավարության հակառուսական կողմը․
Քաղաքացի Նիկոլ Փ-ի ապօրինի հրահանգով մեր դեմ «կարված» գործի դատավարությունը փակ է։ Մեզ արգելել են՝ «գործի» մանրամասների հրապարակայնացումը։
Մեզ արգելված է խոսել, բայց Հ1-ը շարունակում է լկտի ստեր տարածել՝ կրկին շրջանառության մեջ դնելով այն մեղադրանքները, որոնցից քննչական մարմինները հրաժարվել են։
Նիկոլ Փ-ն փակ դատավարություն է անցկացնում երկու հիմնական պատճառով․
1. Նախընտրական փուլում շեփորահարված լկտի ստերը փլվել են, և նա ուզում է, որ ճշմարտությունը հնարավորինս քիչ մարդկանց հասանելի դառնա,
2. Նա դեռ հույս ունի ԵԱՏՄ-ից օգուտներ քաղել և չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին։
Քանի որ դատավարությունը փակ է, բայց առնչվում է Հայաստանի անվտանգային ճարտարապետությանն ու հայ-ռուսական հարաբերություններին, ուստի հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ինչ «մեղադրանքներ» են ներկայացվել և ինչ հետևանքների կարող է հանգեցնել Նիկոլ Փ-ի հերթական հակապետական, հակահայկական արկածախնդրությունը։
Ի վերջո, ինչի՞ մասին է այս «գործը»։
Ըստ Նիկոլ Փ-ի՝ պետական դավաճանություն և լրտեսություն է՝
1. Քաղաքական գործիչ լինելը և հակաիշխանական հայացքներ ունենալը (ի դեպ, այս նախադասությունը վերցված է ինձ ներկայացված մեղադրական եզրակացության ամփոփիչ հատվածից),
2. Ռուսաստանին ոչ թե որպես թշնամի, այլ ռազմավարական դաշնակից պետություն դիտարկելը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը կողմ լինելը, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հեռացմանը դեմ լինելը,
3. Սահմանագծման և սահմանազատման գործընթացը Հայաստանի միակողմանի զիջումների միջոցառման վերածելուն դեմ լինելը, թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկմանը դեմ լինելը, սահմանազատումն ու սահմանագծումը փոխհամաձայնեցված, հստակ քարտեզով իրականացնելուն կողմ լինելը։
Սա աշխարհաքաղաքական աննախադեպ դատավարություն է։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակների հետ շփումները գնահատվեն որպես լրտեսություն՝ հօգուտ թշնամի պետության։ Ինձ հենց այդ թեմայով են մեղադրում։
Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»։ Ուկրաինայում ՌԴ-ի հետ շփումները գնահատվում են որպես լրտեսություն և պետական դավաճանություն, հիմա նույնն անում է Նիկոլ Փ-ն։
Դատարանն ըստ այդմ պետք է որոշում կայացնի, թե արդյոք Հայաստանը գնո՞ւմ է ուկրաինացման ճանապարհով (այսինքն՝ վերածվում է ավերակների), թե՞ ոչ։
Դատարանը պետք է որոշում կայացնի՝ Հայաստանը մնո՞ւմ է պետություն, թե՞ դառնում է «Արևմտյան Ադրբեջան»։
Եվ երրորդ՝ դատարանը նաև պետք է որոշի, թե արդյոք ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական գործունեությունը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ ոչ։
Այլ հարցեր այս «գործում» չկան»։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան