«Գոյություն ունի՞ Տիգրանաշենը Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու մասին փաստաթուղթ․ հարցում էի ուղարկել Մհեր Գրիգորյանի գրասենյակ»․ Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյոք գոյություն ունի Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու մասին ԽՍՀՄ ժամանակաշրջանի փաստաթուղթ.
Հարցում էի ուղարկել ՀՀ կողմից սահմանազատման հանձնաժողովի ղեկավար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։
Հարցրել եմ նաև, թե արդյոք սահմանազատման հետագա ընթացքում նախատեսվում է օգտագործել ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, ինչպես դա արվեց Տավուշի հատվածում (սա կարևոր պահ ա)։
«Զարմանալիորեն» ուղիղ պատասխան չստացա․
«ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի առանձին հատվածների՝ ներառյալ անկլավների և էքսկլավների սահմանազատման աշխատանքները կիրականացվեն «ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման․․․ հանձնաժողովների․․․» կանոնակարգին համապատասխան»։
Կրկնեցին նաև, որ «․․․նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների վերաբերյալ ցանկացած պաշտոնական հղում, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր․․․»։
Մի խոսքով՝ պաշտոնական որևէ բան դեռ չկա։
N.B. Էդ դեպքում մի քիչ պարզ չի, թե ինչի ա Տիգրանաշենը «Քյարքի» ըստ Ն․Փ-ի։
Էլ չեմ ասում, որ նույնիսկ «սահմանազատումը» ստեղ չի հասել»:
P.S. Ենթադրում եմ, որ էս դեպքում Ն․Փ-ի ասածն էլ ա էս պահին «անվավեր»»։

«Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից»․ Գառնիկ Դավթյան
2011:30
«Գոյություն ունի՞ Տիգրանաշենը Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու մասին փաստաթուղթ․ հարցում էի ուղարկել Մհեր Գրիգորյանի գրասենյակ»․ Դավիթ Գալստյան
2311:24
«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»․ Արմեն Հովասափյան
2911:12
Ամերիկյան ԶԼՄ-ները հայց են ներկայացրել Թրամփի դեմ
10011:06
«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ Թևանյան
5910:00
«Արդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում»․ Տիգրան Աբրահամյան
5709:42
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ
15409:25
Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել․ «Հրապարակ»
6209:12