«Այս գներով ո՞նց ապրենք»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Կասե՞ք՝ այս գներով ո՞նց ապրենք․
Ոչ կես, ոչ էլ մեկ լիտր կաթի, մածունի, թթվասերի, կաթնաշոռի գներն եմ դուրս բերել։ Խանութներում 10-20 դրամի տարբերությամբ նույն գներն են։
Ես առանց կաթ ու մածունի կյանքս չեմ պատկերացնում, բայց քանի գնաց գներն աստղաբաշխական դարձան։
Լավ, կաթի եղածն ի՞նչ է, որ 750 միլիգրամը 900 դրամ արժենա։ Կամ ո՞նց կարող է հայ մարդն առանց մածուն ապրել։ Ու այդ ամենապահանջված կաթնամթերքի գինը ամեն մեկի գրպանին հարմար չէ։
Առնվազն, որ ամենաէժան վերմիշելը գնես, դա բոված փլավ սարքես, վրան մածուն պե՞տք է։ Պետք է։ Կամ լոլիկով սարքված սոուս։ Լոլիկից թունաքիմիկատների համ ու հոտ է գալիս, մի բաժակ մածունն էլ գրեթե 1000 դրամ է։
ՀՀ կառավարություն սաղմոն, ձկնկիթ, խամոն․․․ ի՞նչ ունեք պարգևավճարներից մնացած, ձեր կրճոնքները տվեք սովորական մարդիկ կաթ-մածուն առնեն։
PS. մոռացա գրել, որ նկարներում իմ նախընտրած կաթնամթերքն է»։





«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
230Երեկ, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
25523.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
72023.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
42522.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
39521.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
39821.10.2026, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
96820.10.2026, 15:19
«40 վայրկյան տևած հարցազրույցից հետո որոշվեց ՀԷՑ-ը սեփականազրկել․ որքանո՞վ է դա նպաստում ՀՀ-ում ներդրումների գրավչությանը»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
38120.10.2026, 14:54