«Գրենլանդիայում շուտով կսկսվեն նավթի, գազի և օգտակար հանածոների որոնողահետախուզական աշխատանքները»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքներ կսկսվեն Գրենլանդիայում։
«Շուտով կսկսվեն նավթի, գազի և օգտակար հանածոների լայնածավալ հետախուզական աշխատանքները մեր նոր՝ հիանալի Գրենլանդիայում»,- գրել է նախագահը Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը նշել է, որ փորձագետների կարծիքով՝ Գրենլանդիայում կան հեշտ արդյունահանվող նավթի հսկայական պաշարներ, որոնք «շատ ավելի մեծ են, քան աշխարհի գրեթե ցանկացած այլ երկրի պաշարները»։
Նա հավելել է, որ Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող այս կղզին նաև «հավասարը չունի» ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտպանության ու անվտանգության տեսանկյունից։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ տարածքի վրա ցանկացած հարձակում «անխուսափելիորեն կանցնի Գրենլանդիայի տարածքով», որտեղ տեղակայված պաշտպանական միջոցները կկարողանան «առանց դժվարության ոչնչացնել անօդաչու թռչող սարքերը, հրթիռները կամ սպառազինության այլ տեսակներ, որոնք դեռ նույնիսկ չեն հորինվել»։
Նշենք, որ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան սեպտեմբերի 22-ին համաձայնագիր են ստորագրել կղզում ամերիկյան ռազմական ներկայությունն ընդլայնելու վերաբերյալ։

«էս քայլերով ժողովրդին ուզում են ասել՝ նստե՛ք ձեր տեղը, որ իրենք իրենց մութ գործերն անեն»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6520:26
«Դեմոկրատները տոնում են տակտիկական հաղթանակ, ինչը սակայն, դեռ հեռու է ստրատեգիական լինելուց»․ Հակոբ Բադալյան
8018:54
«Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքն ուղղված է ամբողջ Եվրոպայի դեմ»․ Զելենսկի (տեսանյութ)
20218:07
«Իշխանությունը կարող է անտեսել ընդդիմությանը, բայց իրավունք չունի անտեսելու պետության շահը»․ Մետաքսե Հակոբյան
9717:30
«Անշնորհքություն ա արել՝ նախօրոք պիտի զանգեր, նոր գար»․ Արմեն Հովասափյան
9417:24
«Ես արդար եմ»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
8717:18
«Նպատակը՝ կալանքի տանելն ու դա բանակցային կետ սարքելն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8617:12
«Տեղի ունեցող գործողությունները Փաշինյանի անոնսած բռնությունների նոր թատերաշրջանի շրջանակներում են». Տիգրան Աբրահամյան
8317:06