«Հայաստանյան համակարգերը պետք է նախապատրաստել արհեստական բանականության նոր մրցավազքերին»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համաշխարհային բանկի տվյալներով՝ առաջիկա 10–15 տարիների ընթացքում շուրջ 800 միլիոն երիտասարդ կարող է մնալ առանց աշխատանքի։ Նշված ժամանակահատվածում զարգացող երկրների աշխատաշուկա կմտնեն ընդհանուր առմամբ շուրջ 1,2 միլիարդ երիտասարդ մարդիկ, մինչդեռ այդ ընթացքում կստեղծվի ընդամենը 400 միլիոն նոր աշխատատեղ։ Սա համարվում է լուրջ մարտահրավեր՝ հաշվի առնելով արհեստական բանականության զարգացման և կիրառման արագությունը:
Վստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք։ Այդ մրցավազքում հրթիռների կամ զրահատեխնիկայի քանակը, զինծառայողների համազգեստի որակը, սնունդի տեսակը կամ ֆիզպատրաստվածությունն անէական ու երրորդային հարցեր են լինելու:
Առաջին պլան են գալիս զինծառայողների մտավոր կարողությունների, մասնագիտական հմտությունների, ավտոմատ կառավարման համակարգերի համալիր կիրառման, արագ և ճշգրիտ որոշումների կայացման, հրամանատրման համակարգերի, թվային հետախուզության և վերլուծությունների, կիբերտարածություններում դրանց պաշտպանվածության մակարդակի, կիբերհարձակումների արդյունավետ պլանավորման, իրացման և այլ հարցեր:
Դեռ նախորդ տարիներից՝ զարգացած երկրների զինված ուժերի արդիականացման հայեցակարգերը գրվել են այնպիսի հասկացությունների վրա, ինչպիսիք են օրինակ՝ «խելացի ստորաբաժանում», «խելացի պլանավորում», «խելացի համակարգում» կամ «խելացի պաշտպանություն» և այլն:
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականությունը:
Հայաստանի Հանրապետությունը, նրա տնտեսությունը, զինված ուժերը, սոցիալական, կրթական ու առողջապահական համակարգերը պետք է նախապատրաստել արհեստական բանականության նոր մրցավազքերին»:

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
5109:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
336Երեկ, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
26512.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
88910.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
112209.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
52609.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
51909.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
42909.11.2026, 10:00