«Իրանից մեծ քանակությամբ գազ ստանալ հնարավոր է, բայց լծակները Ռուսաստանի ձեռքում են»․ Տիգրան Դավուդյան

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդյո՞ք հնարավոր է Իրանից մեծ քանակությամբ գազ ստանալ. հնարավոր է, բայց լծակները Ռուսաստանի ձեռքում են։ Իրան-Հայաստան գազատար խողովակը Գազպրոմի սեփականությունն է. իրանական ներմուծվող գազի ծավալի ավելացումը պետք է համաձայնեցվի Գազպրոմի հետ։ Կարելի է Իրանի տարածքով բերել թուրքմենական գազ (Swap եղանակով), բայց դարձյալ Հայաստան է մտնելու Գազպրոմին պատկանող խողովակով։ Երկարատև ծրագիր մշակելով կարելի է տեղադրել նոր խողովակ և Իրանից մեծ քանակությամբ գազ ստանալ, այդ դեպքում հետևյալ հարցերը կառաջանան. իրանական գազի հիմնական գնորդ Թուրքիան ու Իրաքը հազար խորանարդի համար վճարում են մոտ 300 ԱՄՆ դոլար և երրորդ երկրին զեղչի դեպքում կբողոքեն (հատկապես Թուրքիան)։ Մենք հիմա ռուսական գազը գնում ենք 177 դոլարով։ Առավել հավանական է, որ Իրանն ու Հայաստանը կանխիկ գործարքի փոխարեն ավելացնեն գազ էլեկտրաէներգիայի դիմաց բանաձևի ծավալը, որպեսզի փոխանակման գինը գաղտնի մնա։ Մնաց նաև երեք խնդիր. Իրանի գազի կալորիականության պակասը, ամերիկյան պատժամիջոցները և Իրան֊Ռուսաստան բարեկամական կապը»։

Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
330Երեկ, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
26312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
88410.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
111709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
52509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
51809.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
42809.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
65006.11.2026, 15:36