«Արմավիրի մարզպետն ինձ դատի է տալիս»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Արմավիրի մարզպետը ինձ դատի է տալիս նրա համար, որ ասել եմ, որ մեր ստացած ահազանգի համաձայն՝ Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին։
Այդ ահազանգը կա և ես այն ճշգրիտ եմ ներկայացրել։ Ինձ ահազանգողը կա և անգամ համաձայն է, որ իրեն հղում անեմ։ Ասեմ ավելին, ահազանգի մի մասը հրապարակվել է սեպտեմբերի 15-ի ԱԺ նիստում։
Իմ ասած ամեն բառ, ամեն տառ ճիշտ է և ես խնդիր չունեմ ապացուցելու, որ այդ ահազանգը հենց այդ կերպ իրոք ստացել եմ։
Իսկ Արմավիրի մարզպետը կարող է վիճարկել նաև երկնքի կապույտ լինելը կամ նյուտոնի օրենքները։ Դա իր իրավունքն է։ Բայց թող պատրաստվի իմ փաստաբանի ծախսերը փոխհատուցելուն, դա փոքր թիվ չի լինելու։
Հ․Գ․ Միաժամանակ սրտանց շնորհավորում եմ մարզպետին այն կապակցությամբ, որ Արմավիրը միակ մարզկենտրոնն է, որտեղ ՔՊ–ն միայնակ է մասնակցելու ընտրություններին։ Մյուս մարզերը «չկարողացան» ապահովել Ադրբեջանա–ՀյուսիսԿորեական վիճակներ»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
10104:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10903:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
11302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12301:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13900:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11500:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
102Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109Երեկ, 23:42