Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում

«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում
37
Այսօր, 12:24

«Ուզում եմ երեկ ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունեցած ընտրություններին անդրադառնալ, և շնորհավորել մեր ՏԻՄ այն ներկայացուցիչներին, ովքեր ընտրվել են համայնքի ղեկավարներ։ Նաև ուզում եմ այդ համայնքների բնակիչներին շնորհավորել»,- ԱԺ հանձնաժողովում ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց։
«Մարդու իրավունքների հանձնաժողովում ընտանեկան բռնության մասին փաթեթն է քննարկվում, կարծում եմ՝ ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում առիթ կունենաք փոխանցել»,- ՔՊ-ականին ընդհատեց «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
«Ես եմ որոշում՝ ինչ խոսել։ Գնացեք, տիկին Գալստյանի տեղը նստեք, որոշեք՝ ով խոսի»,- արձագանքեց Բաքոյանը։

«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում