Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրեց Մամիկոն Ասլանյանին

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրեց Մամիկոն Ասլանյանին
49
Այսօր, 18:18

Րոպեներ առաջ, 5 տարի տևած դատական քաշքշուկից հետո Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին, այս մասին հայտնել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ սա անսպասելի որոշում էր։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը հիշեցրել է, որ արդարացրել են այն հոդվածով, որով որ իրեն 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ։

Ասլանյանն անազատության մեջ էր 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։
Հուլիսի 15-ին Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել էր. դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել 10 մլն դրամ գրավով։

Աղբյուրը`   Մամիկոն Ասլանյան