«Փորձում են համոզել, որ հակառակորդի պահանջներին հարմարվելը քաղաքական իրատեսություն է»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի հոկտեմբերի 27-ի ելույթը հերթական անգամ բացահայտում է Բաքվի իրական քաղաքական մոտեցումն ու դեմքը։ Իր խոսքում նա հայտարարում է, որ Ադրբեջանը ջախջախել է թշնամուն, ուժով լուծել իր խնդիրներն ու վերականգնել իր արժանապատվությունը։ Բանակցությունները ներկայացնում է որպես հակամարտությունը սառեցնելու միջոց, իսկ ռազմական հաղթանակը՝ սեփական քաղաքականության հիմնավորում։
Այս ֆոնին Նիկոլի հռչակած «խաղաղության» տեսությունը, մեղմ ասած, լուրջ հարցեր է առաջացնում։ Եթե Ալիևը բացահայտ խոսում է ուժի կիրառման արդյունքների և իր հաղթանակի մասին, ապա Փաշինյանը հայ հանրությանը համոզում է, որ Հայաստանի առաջընթացի ճանապարհը սեփական սահմանած խաղաղության օրակարգն ընդունելն է, դրանից այն կողմ Նիկոլի համար այլ մոտեցում չկա։ Ալիևը ձևակերպում է իր քաղաքական նպատակները, իսկ Նիկոլը հայ հասարակությանը բացատրում է, թե ինչու պետք է հարմարվել ստեղծված իրողություններին։
Խնդիրը միայն Փաշինյանի քաղաքական ընտրությունը չէ։ Նրա իշխանության ներսում ձևավորվել է մի համակարգ, որտեղ իր խոսույթից դուրս չեն գալիս ո՛չ թիմակիցները, ո՛չ ենթակաները։ Բոլորը թութակի նման կրկնում են նույն թեզերը՝ առանց ադրբեջանական պահանջների, Հայաստանի անվտանգության և ազգային շահերի շուրջ ինքնուրույն քաղաքական քննարկում ծավալելու։ Իսկ հանրությանը փորձում են տեղավորել այդ նույն «ռասկլադի» մեջ՝ սեփական հարցերն ու մտահոգությունները ներկայացնելով որպես խաղաղության գործընթացին խանգարող հանգամանքներ։
Փաստացի այստեղ է տեղի է ունենում մանկուրտացման դասական գործընթաց։ Մանկուրտը կորցնում է սեփական անցյալի հիշողությունը, խզում կապն իր ինքնության հետ և դառնում իրեն պարտադրված կամքի ենթակա մարդ։ Նույն տրամաբանությամբ հայ հասարակությանը փորձում են համոզել, որ պատմական հիշողությունը խանգարում է ապագային, ազգային պահանջները՝ խաղաղությանը, իսկ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է։ Քաղաքացուց պահանջվում է ոչ թե ինքնուրույն գնահատել իր երկրի շահերը, այլ ընդունել իշխանության մատուցած մեկնաբանությունը։
Ըստ էության՝ Ալիևը բացահայտ խոսում է Ադրբեջանի հաղթանակի ու հետագա նպատակների մասին, իսկ Փաշինյանը հայ հասարակությանը համոզում է, որ պետք է հարմարվել ստեղծված իրավիճակին ու չկասկածի տակ դնել իր ընտրած ճանապարհը։ Մարդուն աստիճանաբար համոզում են, որ պատմական հիշողությունը խանգարում է խաղաղությանը, ազգային իրավունքների պաշտպանությունը՝ ապագային, իսկ հակառակորդի պահանջներին հարմարվելը քաղաքական իրատեսություն է։ Արդյունքում սեփական շահերը պաշտպանելու կամքը փոխարինվում է պարտադրված հարմարվողականությամբ։

«Իշխանական շրջանակները ժողովրդավարությունը փորձում են ներկայացնել որպես սեփական «բրենդ»»․ Արա Պողոսյան
022:48
«Էրդողանի և «մեր բարեկամ» Մակրոնի քննարկման ռազմա–քաղաքական համատեքստը հետևությունների տեղիք է տալիս»․ Հակոբ Բադալյան
2922:30
«Փորձում են համոզել, որ հակառակորդի պահանջներին հարմարվելը քաղաքական իրատեսություն է»․ Արմեն Հովասափյան
5721:54
«Մեղրիում կոկորդիլոսներ չկան, պետք չի խոսել ինչ-որ բանից, ինչից ոչինչ չես հասկանում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
7021:06
«Մենք ժամանակի ընթացքում կկարողանանք ապահովել այն արդյունքը, որ ՔՊ-ն չունենա հաղթանակ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7120:24
«Բարեկամական խորհուրդս պարոն Սարգսյանին, ավելի լավ է կոկորդիլոսներով զբաղվիր»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
7320:06
«ՔՊ-ն հա՛մ կաշառք տվող, հա՛մ կաշառք վերցնող ուժ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7919:12
«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
8718:42