Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, թե ինչ արդյունքների է բերում քաղաքական մաքրած դաշտը». Լիաննա Խաչատրյան

«Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, թե ինչ արդյունքների է բերում քաղաքական մաքրած դաշտը». Լիաննա Խաչատրյան
58
Այսօր, 22:12

Լրագրող Լիաննա Խաչատրյանը գրել է. «Քանի որ մենք գաղափար չունենք, թե ինչ է կատարվում քաղաքական գործիչների գլխում, եկեք ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը ազնիվ ցանկություն էր: Հատկապես որ դրա պատճառները կան: Նա, լինելով հեղափոխական, լավ գիտի, թե ինչ արդյունքների է բերում քաղաքական մաքրած դաշտը: Սերժ Սարգսյանի սարքած քաղաքական անապատում գրեթե ոչինչ չկար, և հենց դա օգնեց նրան իշխանության գալու:
Եթե շատ պարզունակ և մի քիչ կոպիտ խոսենք, ընդդիմությունը մեծ հաշվով լինում է երկու տեսակի՝ համակարգային և ոչ համակարգային: Այս դեպքում մենք «համակարգային» կանվանենք այն ընդդիմությանը, որ ունեն քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ, ինչպես նաև ապրում և արարում են քիչ թե շատ անկախ ու կայացած ինստիտուտների պայմաններում:
....«Ոչ համակարգային» պայմանական անվանենք ընդդիմության բոլոր այն տեսակները, որոնք փաստացի զրկված են ամեն տեսակ ռեսուրսից կամ կարող են զրկվել, եթե զբաղվեն քաղաքական գործունեությամբ: Նրանք չեն ապրում անկախ ինստիտուտների պայմաններում, հետևաբար, յուրաքանչյուր պահի ինչ-որ մեկի հրահանգով նրանց դուռը կարող են թակել հատուկ ուժայինները կամ մեկ այլ վերահսկող կառույց, խաթարել նրանց աշխատանքը, ձերբակալել անդամներին և այլն, և այլն»:

Աղբյուրը`   Լիաննա Խաչատրյան