Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Իշխանական շրջանակները ժողովրդավարությունը փորձում են ներկայացնել որպես սեփական «բրենդ»»․ Արա Պողոսյան

«Իշխանական շրջանակները ժողովրդավարությունը փորձում են ներկայացնել որպես սեփական «բրենդ»»․ Արա Պողոսյան
47
Այսօր, 22:48

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժողովրդավարության մասին շատ է խոսվում, ավելին՝ Հայաստանում բազմաթիվ են մանր ու միջին ՀԿ–ները, իշխանական շրջանակները, որոնք ժողովրդավարությունը փորձում են ներկայացնել բացառապես որպես սեփական «բրենդ»։ Սա ինքնին գուցե վատ չէ, եթե այն ո՛չ թե նարատիվ է հասարակությանը մոլորեցնելու և սեփական քաղաքական կամ քաղաքացիական «բունուսները» վաստակելու համար, սակայն այստեղ կա կասկած, որովհետև ընտրովի ժողովրդավարությունը նմանվում է հայտնի ստեղծագործությանը, որտեղ ասվում է․ «բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ ավելի հավասար են»։
Այս առումով կարևոր է խոսել, թե ի՞նչ ժողովրդավարություն ենք մենք կառուցում, և ո՞րն է այն ժողովրդավարության մոդելը, որը կարող է լավագույնս աշխատել մեր պարագայում։ Սրա մասին մեզ հայտնի «ժողովրդավարները» բնականաբար չեն խոսի, որովհետև իրենք էլ ըստ ամնեայնի պատկերացում չունեն։
Ես կարծում եմ, որ դասական ժողովրդավարությունը արդեն ենթարկվել է էրոզիայի, և դիտարկման արժանի է օրինակ «Մասնակցային (պարտիցիպատորային) ժողովրդավարությունը», որն հենց ի հայտ է գալիս որպես ընտրազանգվածային մոդելի էրոզիայի և սահմանափակումների հաղթահարման այլընտրանք:
«Մասնակցային (պարտիցիպատորային) ժողովրդավարությունը» չի սահմանափակվում միայն քվեարկությամբ, ինչը բնորոշ է դասական, էլեկտորալ ժողովրդավարություններին: Եթե մի դեպքում ժողովրդավարությունը ենթադրում է քաղաքացիների միայն էլեկտորալ մասնակցություն պետական որոշումների կայացմանը ապա մասնակցային ժողովրդավարությունը ենթադրում է քաղաքացիների ուղղակի, անընդհատ և ակտիվ մասնակցությունը քաղաքական որոշումների ընդունման, հանրային քաղաքականության (Public Policy) մշակման և իշխանության վերահսկման գործընթացում:
Կարելի է նաև խոսել ժողովրդավարության առավել պոստմոդեռն ձևերի մասին, որոնք առավել հակված են ցանցային ինքնակազմակերպմանը՝ ձևավորելով իշխանության նկատմամբ ապակենտրոնացված վերահսկողությանը, սակայն դրանց մասին այլ առիթով կգրեմ, որպեսզի այս նյութն առավել չծանրանա»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան