«Էրդողանի և «մեր բարեկամ» Մակրոնի քննարկման ռազմա–քաղաքական համատեքստը հետևությունների տեղիք է տալիս»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել «մեր բարեկամ» Մակրոնի հետ։ Ըստ տեղեկության, Էրդողանը Մակրոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունն ու ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը։
Հիշեցնեմ, որ հոկտեմբերին Ֆրանսիան ու Թուրքիան ստորագրեցին պաշտպանական գործակցության խորացման աննախադեպ համաձայնագիր, որը ծավալի ու տրամաբանության առումով էապես տարբեր է նրանց միջեւ նախկին գործակցությունից։ Դրանից դժգոհություն էր հայտնել Հունաստանը, իհարկե ոչ պաշտոնական նոտայի տրամաբանությամբ։ Երբ Թուրքիան ու Ֆրանսիան նախագահների մակարդակով քննարկում են երկկողմ հարաբերությունը, ապա ներկայումս դա առաջին հերթին թերեւս հենց ռազմա–քաղաքական համատեքստն է, հաշվի առնելով մի շարք իրողություններ։
Այս հանգամանքը իհարկե հետեւությունների տեղիք է հայ «հանդիսատեսի» համար։ Հետաքրքիր է, արդյո՞ք Էրդողանը Մակրոնի հետ քննարկել է Ֆրանսիայի ներքին վիճակը։ Ըստ էության, Թուրքիայի համար առավել կարեւոր կլինի ոչ թե այն, թե ով կդառնա ՄԱԿ նոր ԳՔ, այլ, թե ով կլինի Ֆրանսիայի նոր նախագահ 2027 թվականին։
Ինչ վերաբերում է ՄԱԿ ԳՔ հարցին, ապա այստեղ բավականին երկակի վիճակ է։ Տեղեկություն կա, որ Թրամփը ուզում է այդ պաշտոնի համար առաջ մղել Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանին, որը կարծես թե վատ հարաբերություն չունի նաեւ Էրդողանի հետ։ Ավելին, կարծես թե նրա հետ աշխատել է Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում, որտեղ Հունգարիան ունի դիտորդի կարգավիճակ։ Միեւնույն ժամանակ, Մակրոնի հետ Օրբանը կարծես թե կոնֆլիկտային դիրքում էր, հաշվի առնելով, որ Ֆրանսիայի նախագահը եվրոպական լիբերալ–գլոբալիզմի դիրքերում է։
Էրդողանն արդյո՞ք փորձել է ՄԱԿ ԱԽ մշտական անդամ Ֆրանսիայի նախագահի մոտ բարեխոսել Օրբանի համար»։

Ինչո՞ւ են Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի տղամարդիկ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում
1223:18
«Իշխանական շրջանակները ժողովրդավարությունը փորձում են ներկայացնել որպես սեփական «բրենդ»»․ Արա Պողոսյան
4322:48
«Էրդողանի և «մեր բարեկամ» Մակրոնի քննարկման ռազմա–քաղաքական համատեքստը հետևությունների տեղիք է տալիս»․ Հակոբ Բադալյան
5322:30
«Փորձում են համոզել, որ հակառակորդի պահանջներին հարմարվելը քաղաքական իրատեսություն է»․ Արմեն Հովասափյան
6521:54
«Մեղրիում կոկորդիլոսներ չկան, պետք չի խոսել ինչ-որ բանից, ինչից ոչինչ չես հասկանում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
7721:06
«Մենք ժամանակի ընթացքում կկարողանանք ապահովել այն արդյունքը, որ ՔՊ-ն չունենա հաղթանակ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7720:24
«Բարեկամական խորհուրդս պարոն Սարգսյանին, ավելի լավ է կոկորդիլոսներով զբաղվիր»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
7620:06
«ՔՊ-ն հա՛մ կաշառք տվող, հա՛մ կաշառք վերցնող ուժ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
8119:12