Ռուսական արբանյակներն օգնում են հուսիներին ճշգրիտ հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի դեմ

Associated Press-ը, հղում անելով սաուդյան պաշտոնյայի, բարձրաստիճան հուսիների, մեկ այլ աղբյուրի և մասնավոր վերլուծաբանի, հաղորդում է, որ Ռուսաստանը Իրանի կողմից աջակցվող հուսիներին և իրաքյան խմբավորումներին արբանյակային հետախուզություն է տրամադրել Սաուդյան Արաբիայի նավթային և ռազմական ենթակառուցվածքների դեմ հարվածներ հասցնելու համար։
Նրանք պնդում են, որ տվյալները վերլուծվել և փոխանցվել են իրենց դաշնակիցներին տեղում գտնվող իրանցի խորհրդականների կողմից։ Ժնևում տեղակայված AURORAH Geosignal Intelligence-ը հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 19-ը ուսումնասիրել է Սաուդյան Արաբիայի վրա 40 հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում։ Յուրաքանչյուր դեպքում Ռուսաստանի կառավարության և ռազմական արբանյակները թիրախների վրա են եղել հարվածից մի քանի օր առաջ և հետո։ Ընկերությունն ինքը չի որսացել տվյալների փոխանցումները։ Դրա հիմնադիր Նավաֆ Օբեյդը հայտարարել է, որ մասնագետները հայտնաբերել են «100% համապատասխանություն»։
Սեպտեմբերի 10-ին իրաքյան անօդաչու թռչող սարքերը հարվածել են Արևելք-Արևմուտք նավթատարի երեք պոմպակայանների, որոնց միջոցով Ռիադը նավթ է արտահանում՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Հուլիսից ի վեր այդ տարածքներում տեղակայված է Kosmos 2600 11 արբանյակ։ Մեկ շաբաթ անց հուսիները հարձակվեցին Թաիֆում գտնվող «Արքա Ֆահդ» ավիաբազայի վրա և վնասեցին իտալական «Eurofighter Typhoon» կործանիչը։ Երկու հարվածներից առաջ էլ թիրախների վրայով ռուսական արբանյակների թիվն ավելացել էր 50%-ով։
Սաուդյան Արաբիայի փոխարտգործնախարար Ռաեդ Քրիմլին նախկինում հայտարարել էր, որ Իրանը և հուսիները հետախուզական տեղեկություններ են ստանում «Ռուսաստանի և Չինաստանի տարրերից»։ Սաուդյան Արաբիայի հետաքննություններին ծանոթ աղբյուրը AP-ին ասել է, որ ռուսական արբանյակները նաև օգնել են Իրանին մարտ ամսին «Արքայազն Սուլթան» ավիաբազայի և Ռիադում ԱՄՆ դեսպանատանը գտնվող ԿՀՎ-ի համալիրի վրա հարվածներ հասցնելու հարցում։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6707:06
«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան
12401:12
Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
12400:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
290Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
116Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
179Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
192Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
190Երեկ, 23:19