Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան
43
Այսօր, 15:18

Երևանի ավագանու նիստին ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը հարց էր բարձրացրել՝ կապված Երևանի մետրոյի կառուցման ընթացակարգի հետ, համարելով, որ կոռուպցիոն գործարք են պատրաստվում անել, եթե պայմանագիրը տրվի հայկական ընկերության՝ որպես միջնորդ և, չլսելով իր հարցի պատասխանը, հեռացավ նիստերի դահլիճից։

«Ոնց որ պարոն Զարոկյանը չէր ուզում լսել պատասխանը, ընդամենն ուզում էր ելույթ ունենար։ Ինչքանո՞վ է նորմալ սա, հաջորդ անգամ ես կարող է իրեն առհասարակ դահլիճ չթողնեմ։ Ասում եք՝ էմոցիա է, ի՞նչ էմոցիա կար, եթե հոգեբանական աջակցության կարիք կա՝ հատուկ շտատ ավելացնենք այստեղ, բայց եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, ավագանու նիստերի և մեր քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»,- բարկացավ Տիգրան Ավինյանը։

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան