Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Եկե՛ք Վենեսուելան դարձնենք ԱՄՆ-ի 51-րդ նահանգը». Թրամփ

«Եկե՛ք Վենեսուելան դարձնենք ԱՄՆ-ի 51-րդ նահանգը». Թրամփ
101
Այսօր, 17:49

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Վենեսուելան ներառել Միացյալ Նահանգների կազմում՝ որպես 51-րդ նահանգ։ «Վենեսուելան կդառնա բարգավաճող երկիր, և ո՞վ գիտի, գուցե մի օր՝ մոտ ապագայում, այն դառնա բարգավաճող 51-րդ նահանգը։ Դա հնարավոր է։ Եկե՛ք անենք դա։ Եկե՛ք այն դարձնենք 51-րդ նահանգը, և նախագահի փոխարեն մենք կունենանք նահանգապետի ընտրություններ։ Ի՞նչ կասեք այս մասին։ Հասկանո՞ւմ եք»,- ասել է Թրամփը Թեքսասում իր կողմնակիցների հետ հանրահավաքի ժամանակ։

Մայիսին ԱՄՆ-ի նախագահն արդեն հայտարարել էր, որ լրջորեն դիտարկում է Վենեսուելան ԱՄՆ-ի 51-րդ նահանգը դարձնելու հնարավորությունը։ Այդ ժամանակ, ըստ Fox News-ի տեղեկությունների, նա իր հետաքրքրությունը բացատրել էր երկրում նավթի զգալի պաշարներով։

«Եկե՛ք Վենեսուելան դարձնենք ԱՄՆ-ի 51-րդ նահանգը». Թրամփ