«Հայկ Սարգսյանը և Նարեկ Նալբանդյանը քրեական որևէ վարույթով անցնո՞ւմ են»․ հարց՝ Արթուր Պողոսյանին

52
Այսօր, 17:06
«Իշխանական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը և «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը քրեական որևէ վարույթով անցնո՞ւմ են, թե՞ ոչ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին։ «Հայկ Սարգսյանի հետ կապված ունենք քրեական վարույթ, բայց քանի որ վարույթը նոր ենք ստացել Հակակոռուպցիոն կոմիտեից, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, և երբ հասնի այն պահը, երբ կարգավիճակ տալու կամ հանրությանը տեղեկություն տրամադրելու հետ կապված տվյալ ունենանք, անպայման կիրազեկենք»,- պատասխանեց Պողոսյանը։
Նարեկ Նալբանդյանի հետ կապված ՔԿ նախագահը նշեց․ «Դարձյալ վարույթ ունենք, մեկով մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, բայց նաև այլ վարույթներ ունենք և կատարվում են քննչական գործողություններ»։

«Սա դասական կեղծավորություն է»․ Ռուբեն Մելիքյան
717:42
«2027-ը կլինի հանրաքվեների տարի»․ Վահան Բաբայան
4017:24
«Եթե ընդդիմությունը չզսպի իշխանությունների ախորժակը, սահմանադրական կարգի 2-րդ տապալումը տեղի կունենա»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
3917:18
«Այս իշխանության համար նույնիսկ մարդասիրական և իրավական հարցը վերածվում է տարիներով ձգվող «քննարկման»»․ Մետաքսե Հակոբյան
4717:12
«Հայկ Սարգսյանը և Նարեկ Նալբանդյանը քրեական որևէ վարույթով անցնո՞ւմ են»․ հարց՝ Արթուր Պողոսյանին (տեսանյութ)
4717:06
«Դուք չամաչեցի՞ք դրա համար», «մյուս անգամ նման արտահայտություն չանեք»․ վեճ՝ լրագրողների և Արթուր Պողոսյանի միջև (տեսանյութ)
5317:00
«Պետք է ի վիճակի լինենք ստեղծել «Հայաստանի հաղթանակի նախագիծ»». Արա Պողոսյան
5916:48
«Ինչպե՞ս է ստացվում, որ երբ Ն.Փ-ն ասում է՝ կզացնելու եմ, սատկացնեմ, հանցակազմ չեք տեսնում, բայց երբ Ա.Մ-ն է ասում, հանցակազմ տեսնում եք». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
6016:30