«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ժողովրդի սահմանադրություն – որևէ այլ կերպ չի կարող անվանվել ժողովրդի կողմից չկեղծված հանրաքվեով ընդունված սահմանադրությունը։
Ոմանց թվում է, թե իրենց ժամանակները չեն անցել ու ժողովրդին կարող է պարտադրվել սրա կամ նրա սահմանադրությունը։ Օտարերկրյա թելադրանքով սահմանադրությունը կոմունիստների վախտ էր, կրիմինալ օլիգարխիայի թելադրանքով սահմանադրությունները՝ դրան հաջորդած տարիներին, երբ կարող էին ավտոմատով տեղամաս մտնել ու քվեատուփ փոխել կամ ուղիղ եթերում դիտորդներին տեղամասից դուրս շպրտել ու լցոնում անել։
Անցել են այդ ժամանակները, անցել են։ Այլևս ընտրությունները չեն կեղծվում։ Միակ սահմանադրությունը, որը կարող է լինել, դա Հայաստանի ժողովրդի սահմանադրությունն է։
Հայաստանի քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե ոչ։ Այլևս որևէ մեկը չի կարող ժողովրդին դա պարտադրել»։

«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
2800:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
5700:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
55Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
66Երեկ, 23:36
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
70Երեկ, 23:00
Ընդդիմադիր ուժերի հանդիպումը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
81Երեկ, 22:36
«Այս ամենն արվում է, որովհետև Ալիևի կողմից կա պայման, և սա Փաշինյանի «համոզելու» ձևերից մեկն է»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
77Երեկ, 22:18
Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
79Երեկ, 22:12