«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Քիչ առաջ ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը, որն իրականացվում էր ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և ՊԵԿ աշխատակիցների կողմից։
Ուսումնասիրելով ներկայացված դատարանի որոշումները և իրավապահների փաստացի գործողությունները՝ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․
Ելնելով նախաքննական գաղտնիքի պահպանման պահանջից՝ այս պահին շատ հանգամանքներ բացահայտման ենթակա չեն, սակայն կարող եմ հստակ արձանագրել, որ իրավապահ մարմինների ներկայացրած դատարանի որոշումները և տեղում իրականացված խուզարկությունը մեկը մյուսին բացահայտ հակասող էին և հակաօրինական։
Դատարանի որոշմամբ հստակեցված հանգամանքները որևէ աղերս չունեին այն գործընթացի հետ, որն իրականում իրականացվեց։ Իրավապահները, դուրս գալով իրենց տրված լիազորություններից, խուզարկություն իրականացրեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում, որը որևէ առնչություն չուներ ներկայացված որոշումների հետ։
Քաղաքական կուսակցության նկատմամբ նման ապօրինի գործողությունների իրականացումն անթույլատրելի է, դատապարտելի և հանդիսանում է քաղաքական ճնշման ակնհայտ փորձ։
Այս ապօրինությունների առթիվ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացները»։

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
100:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
36Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
47Երեկ, 23:36
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
61Երեկ, 23:00
Ընդդիմադիր ուժերի հանդիպումը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
77Երեկ, 22:36
«Այս ամենն արվում է, որովհետև Ալիևի կողմից կա պայման, և սա Փաշինյանի «համոզելու» ձևերից մեկն է»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
75Երեկ, 22:18
Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
77Երեկ, 22:12
«էս քայլերով ժողովրդին ուզում են ասել՝ նստե՛ք ձեր տեղը, որ իրենք իրենց մութ գործերն անեն»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
88Երեկ, 20:26