«Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրության ընդունումը»․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ հայաստան»-ը հայտարարություն է տարածել․ «Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները։ Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր ընդդիմության այն առաջնորդներին, որոնք դեմ են Ալիևի Սահմանադրությանը, իսկ այսօր Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվում է։
Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից։
Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելով՝ Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրության ընդունումը։
Նա նույնն արեց 2025 թվականին և ձախողվեց։ Այդ ժամանակ Փաշինյանը ձերբակալեց Սամվել Կարապետյանին, քանի որ վերջինս պաշտպանում էր Հայ Առաքելական եկեղեցին։ Սակայն Փաշինյանին չհաջողվեց կազմաքանդել ու կործանել Եկեղեցին։
Այժմ Փաշինյանը կրկին ձախողվելու է։ Նրան չի հաջողվելու պարտադրել Ալիևի Սահմանադրությունը, քանի որ հայ ժողովուրդը դեմ է դրան, իսկ միասնական ընդդիմությունը չի ընկրկելու Փաշինյանի ճնշումների առաջ և թույլ չի տալու, որ երկիրը տանի զիջումների։
Սամվել Կարապետյանը 2025 թվականին, անգամ կալանքի տակ գտնվելով, համախմբում էր ժողովրդին Հայաստանի ազգային ինքնության և անկախության պաշտպանության շուրջ։ Նա շարունակելու է այդ պայքարը նաև այսօր՝ անկախ իր առջև դրվող խոչընդոտներից։
Միասին մենք «Ո՛Չ» ենք ասելու Ալիևի Սահմանադրությանը և «ԱՅՈ՛» Հայաստանի անկախության պահպանմանը»։

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
11103:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
145Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
243Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
163Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
158Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
123Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
324Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
118Երեկ, 17:06