Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել

Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
29
Այսօր, 21:54

Այսօր առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Դավթաշենի կամրջի տակ, դի կա։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է․ նշված վայրում հայտնաբերել են դեռևս ինքնությունը չպարզված կնոջ դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։