«Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիպրոսի Սահմանադրությունը ոչ միայն տարածքային հավակնություն չուներ Թուրքիայի նկատմամբ, այլև չկար որևէ դրույթ, որն անգամ վառ երևակայությամբ հնարավոր լիներ մեկնաբանել՝ որպես այդպիսին։ Բայց դա չխանգարեց, որ Թուրքիան զավթի Կիպրոսի հյուսիսային մասը։ Պարզապես գործի դրվեց «հին ու բարի» թեզը՝ «Կիպրոսում վտանգված է թուրքական համայնքի պաշտպանությունը»։ Արդյունքում Մեծ Բրիտանիայից ընդամենը 15 տարի անկախացած Կիպրոսը կորցրեց իր տարածքի կեսը։ Ի դեպ, Թուրքիան մեկ անգամ չէ, որ նույնաբնույթ սպառնալիքներ է հնչեցրել տարբեր երկրների, ուր ապրում են որոշակի թվով թուրքեր։ Մի խոսքով, զավթելու մարմաջը արդարացնելու թեզերի ցանկը մեծ է, օրինակ՝ Արցախի պարագայում Ադրբեջանի իշխանությունը կիրառեց իբր զանգվածային ահաբեկչությունը կանխելու նկրտումը և այլն։
Ի դեպ, առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ, որում գիտե՞ք ինչ անգերազանցելի առաջադիմական դրույթներ կային»:

««Արջ քորողից» մի փոքր ուրիշ տեսակ էլ Երևանի քաղաքապետարանում կա». Անի Խաչատրյան
3921:06
«Շատ ֆիլմեր պետք է նկարել մեր զինվորների, երկիրը պաշտպանելու գնացած մարդկանց մասին»․ Խորեն Լևոնյան (տեսանյութ)
4221:00
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար (տեսանյութ)
5120:48
«Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը». Լևոն Ազիզյան (լուսանկար)
5920:36
ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանում իր 14 առևտրային խոշորագույն գործընկերների նկատմամբ
13320:25
Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդшխության փորձերը
7419:36
«Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները՝ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ»․ Գայանե Պապոյան
7918:48
Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է. տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են (տեսանյութ)
8818:42