«Ալիևը հիմա հանդես է գալիս նույն լկտի հայտարարությամբ, ինչ անցյալ դարի 30-ականներին՝ Ադոլֆ Հիտլերը». Շարմազանովն ամփոփում է ՀՀԿ ԳՄ նիստը
![]() 312 Հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ., 22:30 Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել էր, թե մոտ ապագայում իրենք «վերադառնալու են Երևան՝ իրենց պատմական հայրենիք, որտեղից արտաքսել են բնիկ ադրբեջանցիներին»: Այս թեմային անդրադարձել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ: «Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել: Մեկ անգամ չէ, որ նա խոսել է Երևանը, Հայաստանն իբրև թե «իրենց պատմական տարածք» լինելու մասին: Անթույլատրելի է, երբ որ 21-րդ դարում որևէ երկրի առաջնորդ իր հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջներ է առաջ քաշում: Ալիևը հիմա հանդես է գալիս նույն լկտի հայտարարությամբ, ինչ անցյալ դարի 30-ականներին՝ Ադոլֆ Հիտլերը: Երբ Ալիևը խոսում է պատմական տարածքների մասին, պատմությանը քիչ թե շատ տեղյակ ցանկացած մարդու մոտ լայն ժպիտ է առաջ գալիս. Ադրբեջանի պատմությունը դեռ 100 տարին չի բոլորել: Հին Հռոմում Ցիցերոնը հետաքրքիր հայտարարությւոն էր անում դատարկախոսների հասցեին՝ դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում: Դա կարելի է ասել ադրբեջանի ղեկավարության հասցեին: Ալիևի հայտարարությունների նպատակը երկրի ներքին խնդիրներից բնակչության ուշադրությունը շեղելն է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
