«Հայ ցուցարարները հեռացրեցին Ռուսաստանի բարեկամ վարչապետին. Մոսկվան նյարդայնացել է». CNBC

Ամերիկյան CNBC հեռուստաալիքն իր կայքում հոդված է հրապարակել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Հոդվածում ասվում է, որ Ռուսաստանի բարեկամ Սերժ Սարգսյանը երկուշաբթի անսպասելի հրաժարական ներկայացրեց, իսկ ցուցարարները տոնեցին այդ հաղթանակը:
«Նախկին խորհրդային պետությունում, որն ունի մոտ 3 միլիոն բնակչություն և գտնվում է Ասիայի և Եվրոպայի միջև, և՛ տնտեսական, և՛ ռազմական առումով հենվում է Ռուսաստանի վրա: Կառավարությունում փոփոխությունները կարող են հարված հասցնել Ռուսաստանի ազդեցության մակարդակին, մինչդեռ Կրեմլն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,- գրում է CNBC-ն:
Ի՞նչ է կատարվում Հայաստանում.
Սերժ Սարգսյանը, ով երկիրը ղեկավարեց 10 տարի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սերտ դաշնակիցն է, նա հեռացվեց վարչապետի պաշտոնից ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ցույցերի արդյունքում:
«Ես սխալ էի: Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»,- CNBC-ն մեջբերում է Ս. Սարգսյանի խոսքը:
CNBC-ն գրում է նաև, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ խորհրդարանը պետք է ներկայացնի վարչապետի իր թեկնածուին մեկ շաբաթվա ընթացքում:
Ռուսաստանն ուշադիր հետևում է.
Հեռուստաալիքը նշում է, որ Հայաստանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական նշանակություն ունեցող դաշնակից երկիրը, և այն, ինչ կատարվում է Հայաստանում, չի կարող անտարբերության մատնվել Ռուսաստանի կողմից:
«Մոսկվան, անկասկած, նյարդայնացած է և հետևում է, թե ինչ է կատարվում Հայաստանում իր ռազմավարական հովանու ներքո: Պուտինն արհամարհում է այսպես կոչված «գունավոր հեղափոխությունները», երբ մարդիկ բռնազավթում են իշխանությունը»,- ասվում է հոդվածում:
Հայաստանն, ինչպես նշում է ամերիկյան հեռուստաալիքը, ապավինում է Ռուսաստանին՝ որպես ռազմավարական դաշնակից հարևան Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:
CNBC-ն եզրահանգում է, որ «Մոսկվան վստահում է Կարեն Կարապետյանին, սակայն սցենարի փոփոխության դեպքում Մոսկվան կնյարդայնանա, քանի որ չի վստահում Փաշինյանին»:

«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
7901:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
8900:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
8400:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
9300:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
67Երեկ, 23:42
«Սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ»․ Հրայր Կամենդատյան
85Երեկ, 23:12
«Արցախը փրկօղակ էր, որի տարածքն ապահովում էր ՀՀ անվտանգությունը»․ Վարդան Ոսկանյան
81Երեկ, 22:36
«Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու, գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի»․ Արմենակ Մարկոսյան
82Երեկ, 22:18