«Լուկաշենկոյի հետ ծավալուն քննարկում եմ ունեցել Ադրբեջանին զենքերի վաճառքի մասին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
![]() 1184 Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 15:10 Նախարարություններում շրջելուց, նոր նախարարներին ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ՝ անդրադառնալով ինչպես Սոչիում տեղի ունեցած հանդիպումներին, այնպես էլ կառավարության նոր կազմին. «Վլադիմիր Պուտինի հետ հարցերի լայն շրջանակ է քննարկվել, հանդիպումն արդյունավետ էր, շատ չեմ կոնկրետացնի... Լուկաշենկոյի հետ ևս ծավալուն քննարկում եմ ունեցել, այո, և զենքերի վաճառքի, և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին հարցեր ենք բարձրացրել... Գիտեք, չէի ցանկանա ոտքի վրա այս ֆորմատով ամփոփել»,- ասել է նա: Ինչ վերաբերում է կառավարությունում երիտասարդ ու անփորձ նախարարների մասին քննարկումներին, նշել է. «Իմ մասին էլ են ասում՝ անփորձ, կառավարաման փորձ չունեցող... Նոր էջ է բացվում երկրում: Կարծում եմ՝ կառավարության կազմը բալանսավորված է: Նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական է, ու համոզված եմ՝ արդյունավետ կաշխատեն: Եթե խնդիրներ կծագեն, արագ կլուծվեն»: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ն հավանություն կտա կառավարության ծրագրին. «Չպետք է որևէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»: Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետներին, նա ասել է. «Կարծում եմ՝ այս տարի»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
