Թուրքական մամուլի անդրադարձը Հայաստան Դարոն Աճեմօղլուի հնարավոր այցին
![]() 1301 Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 16:15 Թուրքական մամուլում ակտիվորեն լուսաբանվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ պոլսահայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցը, գրում է Ermenihaber-ը: Թուրքական «Hurriyet» պարբերականի կայքում թեմայի վերաբերյալ հրապարակումը ներկայացվել է «Աճեմօղլուն է փրկելու Հայաստանը» վերնագրով: Ընդդիմադիր «T24.com.tr» լրատվական կայքը լուրը հաղորդել է «Աշխարհի առաջատար տնտեսագետներից Աճեմօղլուն կկարգավորի Հայաստանի տնտեսությունը» վերտառությամբ: Հետաքրքրական է նաև թուրքական «Ekonomihaber.com» տնտեսական ուղղվածությամբ կայքի հրապարակման վերնագիրը՝ «Հայաստանի վարչապետի օգնության կանչն Աճեմօղլուին»: Մեկ այլ տնտեսական պորտալ՝ ekonomi7.com-ն Աճեմօղլուի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ լուրը հաղորդել է հետևյալ վերտառությամբ՝ «Աճեմօղլուն թևքերը քշտել է Հայաստանի տնտեսության համար»: «Աճեմօղլուն գնում է փրկելու Հայաստանի տնտեսությունը»,- գրում է «Milliyet» թերթի կայքը: Թուրքական ազգայնական «Yeni çağ» թերթի կայքն էլ, իր հերթին, թեմայի վերաբերյալ լուրը հրապարակել է «Քեմալ Դերվիշի մոդելը Հայաստանում» վերտառությամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով Աճեմօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: «Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
