«Ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումն ընդունելի չեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում». Ֆրանսիայի ԱԳ նախարար
![]() 472 Երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ., 16:45 «Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Մենք վճռական ենք շարունակելու մեր դերակատարությունը»,- այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Նա նշել է, որ ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումն ընդունելի չեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: «Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որ թույլ կտա առաջ գնալ հարցի լուծման ուղղությամբ և պահպանել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ իր հերթին հավելել է, որ Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի կողմից գործադրվող միջնորդական ջանքերը ԵԱՀԿ մյուս համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին՝ ԼՂ խաղաղ կարգավորման ուղղությամբ: Խոսելով Հայաստանում ժողովրդավարության մասին՝ Ժան-Իվ Լը Դրիանը նշել է, որ Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելով կառուցել իր ժողովրդավարությունը: Նշենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
