«ՇՏԱՊ․ Արցախից այսպիսի տեղեկություններ եմ ստանում». Արմեն Աղայան
![]() 12045 Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 11:25 Շտապ․ Արցախից այսպիսի տեղեկություններ եմ ստանում։ Նաև խնդրել են տարածել։ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ ՍՐԸՆԹԱՑ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Քիչ առաջ ստացված հավաստի տվյալներով հատուկ հանձնարարականով անցած գիշեր Ստեփանակերտ է ժամանել Սերժ Սարգսյանի բանագնացը, որը Բակո Սահակյանին փաստացի հրահանգել է չընկրկել Արցախի Ոստիկանության պետի և ԱԱԾ հատուկ ջոկատային ստորաբաժանման պետի հրաժարականի պահանջի առջև, որը պետք է դառնար նախորդ օրերին ընթացած քաղաքացիական դժգոհության հանգուցալուծման օրակարգի մաս։ Սերժ Սարգսյանի բանագնացը Բակո Սահակյանին հռետորական երկընտրանքի առաջ է կանգնեցրել, ասելով, թե ո՞ւմ ես իշխանություն հանձնելու․ Արայիկի՞ն (Արցախի պետնախարար), թե՞ Հայկին (Հայկ Խանումյան, ընդդիմամդիր «Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար)։ Վաղ առավոտյան Բակո Սահակյանը քաղաքական որոշում է կայացրել ազատել Արայիկ Հարությունյանին պետնախարարի պաշտոնից՝ այն փոխանցելով ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանին։ Փաստորեն կոպտորեն ոտնահարվել է ոչ միայն Արցախի հասարակության՝ ուժային պաշտոնյաների հրաժարականի պահանջը, այլև բռնաճնշումների մթնոլորտը վերացնելու և հանրության պահանջներին կառուցողաբար ընդառաջելու երկու օր առաջ հնչած Նիկոլ Փաշինյանի անհատական բաց միջնորդությունը։ Հենց այս րոպեներին Ստեփանակերտում ընթանում է ուժային հեղաշրջման գործողություններ․ մոտակա ժամերի ընթացքում սպասվում է պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի և այդ պաշտոնում ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի նշանակվելու մասին պաշտոնական հաղորդագրությունը, որին տրամաբանորեն հաջորդելու է ուժային նոր բռնաճնշումների ալիք։ Աղբյուրը` Արմեն Աղայանի ֆեյսբուքյան էջ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
