Հայաստանի ԱԳՆ խոսնակի պատասխանն Իլհամ Ալիևին
![]() 1258 Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 21:30 Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է ադրբեջանական կողմի հայտարարությանը, որում Հայաստանի նախորդ իշխանությունները հանցավոր ռեժիմ էին անվանվել: «Դժվար թե ինչ-որ մեկը կարող է ժողովրդավարության վերաբերյալ մտքեր հայտնել՝ ելնելով ռեժիմից, որը երկիրը ղեկավարում է 1960-ականներից ի վեր», - թվիթերյան իր էջում գրել է Բալայանը: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իֆթարի տոնակատարության ժամանակ հայտարարել էր. «Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդ իշխանության սխալները, լուրջ աշխատանք կտանի հակամարտության կարգավորման համար և կանցնի իրական բանակցային գործընթացի: Այդպիսով, հարցը կարող է լուծվել, և Կովկասում խաղաղություն կարող է հաստատվել: Մենք դա ցանկանում ենք, մենք պահանջում ենք կարգավորել հակամարտությունը, մենք դրա իրավունքն ունենք: Հուսով եմ, որ տվյալ հարցը շուտափույթ կլուծվի բանակցային ճանապարհով»,- ասել է Ալիևն Իֆթարի տոնակատարության ժամանակ:
Աղբյուրը` Տիգրան Բալայան («Թուիթեր») |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
