«Ամենակարևոր գործերից մեկը, որ ՀՔԾ-ն պետք է անի, դա Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է». ՀՀ վարչապետ
![]() 538 Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 15:05 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացրել է կառույցի նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին: «Ուզում եմ ի վերջո լուծել իմ ու ՀՔԾ-ի հարաբերություններում առկա մի փոքրիկ դրվագ: Կարծում եմ՝ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի: Պետք է լինեն միայն ՀՀ զինանշանն ու դրոշը»,- ասել է Փաշինյանը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև կառույցի առջև դրված գլխավոր խնդիրներից մի քանիսին. «Մենք ստանձնել ենք պարտավորություն, որ ի վիճակի լինենք ապահովել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Այս առումով կարևոր է ընտրական հանցագործությունները պատշաճ քննության արժանացնելը, քանի որ սա վերաբերում է իրավապահ համակարգի հեղինակությանը: Մյուս ամենակարևոր գործերից մեկը, որ ՀՔԾ-ն պետք է անի, դա Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է: Երբ ասում ենք՝ չկան սահմանափակումներ, նկատի ունենք, որ դրանք չկան ու եթե նախկինում եղել են գործեր, որ ինչ-ինչ պատճառներով չեն ընթացել, հույս ունեմ, որ ՀՔԾ-ն կանդրադառնա դրանց»,- ընդգծել է Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
